• December 4, 2018

13 թանկարժեք մեքենա, 3 մլն դոլար արժեքով մատանի, 45 ընկերության բաժնեմաս, 100 հազ. եվրո արժեքով կահույք. Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

13 թանկարժեք մեքենա, 3 մլն դոլար արժեքով մատանի, 45 ընկերության բաժնեմաս, 100 հազ. եվրո արժեքով կահույք. Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին պատգամավորության թեկնածուները ներկայացրել են իրենց ունեցվածքի հայտարարագրերը։

Zham.am-ը ներկայացնում է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի հայտարարագիրը։

Այսպես,  1 տարվա ընթացքում՝ 2017 թ․ նոյեմբերի 1-ից 2018 թ․ նոյեմբերի 1-ը   Գագիկ Ծառուկյանը և կինը՝ Ջավահիր Ծառուկյանը ստացել են հետևյալ թվով եկամուտներ՝

4 մլրդ 208 մլն դրամ, 
333 դոլար 
1 մլն 800 հազար 166 եվրո:

Եկամուտները գոյացել են շահաբաժնից, փոխառություններից, աշխատավարձից և այլ գործարքներից:

Դրամական միջոցները կազմել են՝

678 մլն 509 հազար  դրամ, 
161 մլն 321  հազար դոլար 
29 մլն 73 հազար եվրո:

Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է նաև 22 միավոր թանկարժեք գույք, որոնց արժեքը գերազանցում է 8 մլն դրամը: Մասնավորապես, հայտարարագրված է 11 միավոր կահույք 930 հազար  235 եվրո ընդհանուր արժեքով:
Մետաքսյա վարագույր՝ 251 հազար 799 եվրո արժեքով:
1,8 մլն դոլար  ընդհանուր արժեքով 6 ժամացույց,
100  հազար դոլար արժողությամբ ոսկե շղթա ու 3 մատանի, որոնցից մեկը, որն ունի ադամանդյա քար, արժի 3 մլն դոլար:

Թանկարժեք գույքի ընդհանուր արժեքը  մոտ 7․846 մլն դոլար է։

Անշարժ գույքի թվում հայտարարագրվել է 8 հողամաս և 5 շենք-շինություն։

Ծառուկյանը հայտարարագրել է նաև 13 մեքենա՝ 

2 Rolls Royce Phantom 6.7, 
Bentley Bentayga,
2 Toyota Land Cruiser 200, 
Toyota Land Cruiser Prado, 
2 BMW X5,
Mercedes G63 AMG, 
Toyota Tundra,
Jeep Wrangler, 
Range Rover Sport, 
Nissan Patrol։

Անշարժ գույքն ու մեքենաները հայտարարագրված են համատեղ սեփականությամբ։

Գագիկ  Ծառուկյանը բաժնեմասեր ունի 45 ընկերությունում՝  20-100 տոկոսի չափով:

Այդ թվում՝

«Արարատցեմենտ», 
«Կոտայք» գարեջրի գործարան,
Երևանի Արարատ կոնյակի գինու գործարան, 
«Օնիրա Քլաբ»,
«Զվարթնոց Հենդլինգ» 
«Մխչյան ֆիշ ֆուդ»
«Օլիմպավան»
«ԱՐՄ ՕՅԼ»
«Գլոբալ մոթորս»,
«Կլեոպատրա» և այլն:

© Zham.am