Ի՞նչ ունեցվածքով հեռացավ 7 օր որպես վարչապետ պաշտոնավարած Սերժ Սարգսյանը (Տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»՝ այս խոսքերով երկիրի ղեկավարի պաշտոնին հրաժեշտ տալով հեռացավ Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում ամենակարճ պաշտոնավարած վարչապետը` Սերժ Սարգսյանը, ով վարչապետի պարտականություններն իրականացրեց ընդամենը 7 օր:

Արդեն տևական ժամանակ Սերժ Սարգսյանն ակտիվ քաղաքականության մեջ չէ, նա հրապարակային հանդիպումներ և ելույթներ չի ունենում և զբաղված է կուսակցական գործունեությամբ:
Այսպիսով, Zham.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածքով հեռացավ Սերժ Սարգսյանը:

Մայիսի 2-ին ներկայացված պաշտոնի դադարեցման հայտարարագրում Սերժ Սարգսյանը գրանցել է 1 բնակարան և MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 I մոդելի ավտոմեքենա:

Սարգսյանի փոխառությունները կազմել են 107 մլն 998 657 դրամ:

Դրամական միջոցները կազմել են 25 մլն 200 000 դրամ:

Եկամուտները` 19 մլն 871 282 դրամ, որը գոյացել է հետևյալ միջոցներից`

15 մլն 470 010 դրամ` աշխատանքի վարձատրություն,

689 078 դրամ` աշխատանքի վարձատրություն,

3 մլն 712 194 դրամ` տրվա փոխառություններից ստացված եկամուտ:

Սերժ Սարգսյանը հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող 3 անուն թանկարժեք գույք`

Հնաոճ իրեր, 
Կտավների հավաքածու, 
Ժամանակակից նկարիչների կտավներ:

Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի ունեցվածքի վերջին հայտարարգիրը 2017 թվականի տարեկան հայտարարագիրն է, որը ներկայացվել է ս/թ մարտի 20-ին:
Ռիտա Սարգսյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ և եկամուտներ:

Հարկային տարվա սկզբին դրամական միջոցները կազմել են 17 մլն 950 000 դրամ, որը հարկային տարվա ավարտին աճել է` դառնալով 18 մլն 600 000 դրամ:

Եկամուտները կազմել են 10 մլն 553 294 դրամ, որը գոյացել է տրված փոխառություններից ստացված տոկոսից:

© Zham.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: