Մաքսային ծառայության նախկին պետը հյուրանոցը նվիրում է պետությանը

azatutyun.am-ը գրում է։ Նոյեմբերի 28-ին Իջևանում նախընտրական հանրահավքաի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է անցումայնի արդարադատության մասին:

Նա նշել է, որ այդ առաջարկը, որը հրապարակային կատարել էր, ուժի մեջ է, սակայն պետք է քննարկել, թե ինչ ձևաչափով են Հայաստանի քաղաքացիները դա պատկերացնում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Ավետիսյանի քրեական գործին:

«Ինձ տեղեկացնում են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքը օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը և ասել է, որ ինքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը: Կա քրեական գործ հարուցված, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով, կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել», – նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի խոսքով, եթե այդ գործընթացը մինչև վերջ գնա և հյուրանոցը դառնա պետության սեփականությունը, իրենք պատրաստվում են այն հրապարակային աճուրդի հանել: – «Գնահատում եմ, որ դա կարող է մինչև 10-15, ասում են նույնիսկ մինչև 20 միլիոն դոլար կարող է արժենալ: Եվ այդ գումարները պետք է մուտքագրենք պետական բյուջե», – հավելել է նա:

© politica.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: