• November 28, 2018

Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված սեփականության վկայականների մի մասը ձեռք է բերվել օրենքի խախտումներով, դրանք կվերադարձվեն համայնքին. Ս. Խաչատրյան

Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված սեփականության վկայականների մի մասը ձեռք է բերվել օրենքի խախտումներով, դրանք կվերադարձվեն համայնքին. Ս. Խաչատրյան

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կառույցի հիմնադրման օրվան նվիրված միջոցառման ժամանակ  անդրադարձավ գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի քննությանը:


Նա նշեց, որ այս գործով կատարվել է ավելի քան 200 հարցաքննություն և 72 խուզարկություն:

Անդրադառնալով Մանվել Գիրգորյանի առանձնատնից առգրավված շուրջ 200 սեփականության վկայականներին՝ Սասուն Խաչատրյանը նշել է, որ դրանց մի մասը ձեռք է բերվել խախտումներով:

«Արդեն իսկ դիմել եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին»,- ասաց նա։

Սասուն Խաչատրյանը հայտնեց նաև, որ այս գործով  4 հոգու հաշվիների վրա արգելանք է դրվել, գրություններ են ուղարկվել 15 երկիր, իսկ ֆինանսական խախտումները կազմում են 15 մլրդ դրամ։

© Tert.am