Շաբաթ, 17 Հունվարի, 2026
-4.9 C
Yerevan

Տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին կիսամյակում աճել է 6,3 տոկոսով. նախարար

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 22-ին հրավիրված նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ քննարկվել է Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ–ից։

Նախարարի խոսքով հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի գործընկեր երկրների տնտեսական աճը շարունակել է մնալ դրական տիրույթում: ԱՄՆ-ում ու Ռուսաստանի Դաշնությունում աճը կտրուկ դանդաղել է՝ պայմանավորված սպառողական պահանջարկի թուլացմամբ, մինչդեռ Չինաստանում եւ եվրագոտում գրանցված տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել սպառման, ինչպես նաեւ արդունաբերական արտադրանքի աճով:

«ՀՀ-ում արտահանումը նվազել է 52,8 տոկոսով, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի ու պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումը, դրան զուգահեռ հայկական ծագման ապրաքների արտահանումն աճել է 10,3 տոկոսով»,- նշել է զեկուցողը:

Հաշվետու ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը նվազել է 38,6 տոկոսով, որը եւս պայամանավորված է վերաարտահանման կտրուկ նվազմամբ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին կիսամյակում աճել է 6,3 տոկոսով, որը պայմանավորված է հիմանակում ծառայությունների աճով: Առաջանցիկ աճեր են գրանցվել նաեւ գյուղատնտեսության ու շինարարության ոլորտներում:

Հաշվետու ժամանակահատվածում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը շարունակել է նվազել, աճել է վարձու աշխատողների թվաքանակը 5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է առեւտրի, շինարարության, ինչպես նաեւ պետական կառավարման եւ պաշտպանության ոլորտներում աշխատողների թվի աճով:

Հունվար-հունիս ամիսներին գնաճը որոշակի արագացել է՝ մոտ լինելով ԿԲ 3 տոկոս թիրախային ցուցանիշին:

Խոսելով պետական բյուջեի հիմնական ցուցանիշներից՝ հիմնական զեկուցողը նշել է, որ եկամուտների տարեկան ճշտված ցուցանիշը կազմում է 2 տրիլիոն 848 միլիարդ դրամ եւ ծախսերը կազմում են 3 տրիլիոն 466 միլիարդ դրամ, որի արդյունքում եղել է կատարողականի բարձր մակարդակ, դեֆիցիտը կազմել է 39,2 միլիարդ դրամ՝ պլանավորված 325 միլիարդի փոխարեն:

Պետական պարտքը 2025 թվականի առաջին կիսամյակում աճել է 4.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 7.9 տոկոսով: Դրամային եւ արտարժութային ցուցանիշների փոփոխությունների տարբերությունը պայմանավորված է պարտքի փոխարկման համար կիրառված 2024 թվականի տարեվերջի եւ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի տարբերվող արժեքներով՝ համապատասխանաբար 396.6 եւ 384.3 դրամ:

Դրամային արտահայտությամբ Կառավարության պարտքն աճել է 4.8 տոկոսով, իսկ Կենտրոնական բանկինը նվազել է 2.2 տոկոսով:

Նախարարի խոսքով նոմինալ առումով պետական պարտքը դրամով կազմել է 5 տրիլիոն 323 միլիարդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 միլիարդ 852 միլիոն դոլար:

Նշվել է, որ Կառավարության պարտքի պորտֆելի ռիսկի ցուցանիշները գտնվում են իրենց ուղենիշների մեջ: Միջին կշռված տոկոսադրույքը 2025 թվականի առաջին կիսամյակում 2024 թվականի վերջի համեմատությամբ մնացել է նույն մակարդակի վրա՝ կազմելով 7.2 տոկոս: Ներքին պարտքը շարունակում է ավելի բարձր լինել, քան արտաքին պարտքը՝ հասնելով 52 տոկոսի: Դրամային պարտքը կազմում է 51 տոկոս՝ արտարժութային պարտքի 49 տոկոսի համեմատ:

Նախարարն ընդգծել է, որ բոլոր ցուցանիշները գտնվում են կառավարելի ու թիրախային մակարդակներում:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Hot this week

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

Թեմաներ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա...

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img