Շաբաթ, 17 Հունվարի, 2026
-5.9 C
Yerevan

Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. 5 անձի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում ոստիկանության վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակել է ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված և իրեն վստահված 2,236,784 ՀՀ դրամին համարժեք 5,082 լիտր ավտոբենզինի կտրոններն ու կատարել պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձի կողմից կազմվել են ծառայողական տրանսպորտային միջոցների՝ կեղծ տվյալներ պարունակող ելքի ուղեգրեր առ այն, թե իբր 2024 թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենաները շուրջ 43.000 կիլոմետր ավել են երթևեկել, որի պայմաններում պաշտոնյան յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1.953.620 ՀՀ դրամին համարժեք 4,247 լիտր ավտոբենզինի կտրոն:

Բացի այդ, վերը նշված պաշտոնյան 2022-2024 թթ. ընթացքում հափշտակել և ոստիկանության ծառայողի միջոցով Երևանում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին է փոխանցել ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված 240 լիտր ավտոբենզինի կտրոն, իսկ 2023-2024 թթ. ընթացքում յուրացման եղանակով հափշտակել և ոստիկանության մեկ այլ ծառայողի է վաճառել իրեն վստահված ևս 320 լիտր ավտոբենզինի կտրոն:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն պաշտոնատար անձը 2021-2022 թթ. ընթացքում այլ հաստատություն գործուղված ոստիկանության ծառայողին հանձնարարել է ստորագրել իր կողմից կազմված ելքի կեղծ ուղեգրեր առ այն, թե իբր այդ ժամանակահատվածում նշված ոստիկանը հաճախել է աշխատանքի, որի արդյունքում վերջինիս անվամբ դուրս է գրվել և յուրացման եղանակով հափշտակվել ընդհանուր 275 լիտր ավտոբենզինի կտրոն:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև ոստիկանության ևս 3 ծառայողի ու ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին:

Պատճառված ավելի քան 2 մլն ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Hot this week

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

Թեմաներ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա...

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img