Շաբաթ, 17 Հունվարի, 2026
-4.9 C
Yerevan

Կասեցված վարույթներ, կոմպրոմատներ ու դատավորի հափճեպ նշանակում. ով է սրբազաններին դատողը

Ինչպես հանրությունը կանխատեսել էր, «շատ պատահականորեն» Տավուշի թեմի նախկին առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական վարույթը մակագրվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է իրավապաշտպան ՄԱՐԻՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ, ով առիթ է ունեցել դատական գործով առնչվել վերոնշյալ դատավորի հետ:

—Տիկին Պողոսյան, միթե՞ պատահականություն է, որ նմանատիպ գործերը, ինչպես նաեւ զոհվածի հոր դեմ դատավարությունը քննում է հենց Մասիս Մելքոնյանը: Այլ դատարան ու դատավոր չունե՞նք:

— Ըստ էության, մեր դատական համակարգում, գործերը ձեռքով չպետք է մակագրվեն եւ դա պետք է լինի համակարգչով, ինչն էլ առաջացրել է զարմանք՝ այդ ինչպես է համակարգիչն անդադար ընտրում Մասիս Մելքոնյանին: Փաստորեն, համակարգիչը յուրահատուկ սեր ունի Մասիսի հանդեպ, ինչը չի կարելի ասել ժողովրդի վերաբերյալ եւ նույնիսկ երկրի ղեկավարի:

Նախ շատ հակիրճ ասեմ, թե ով է Մասիս Մելքոնյանը եւ թե ինչու են նմանատիպ գործերը մակագրվում նման դատավորների: Մեր համակարգում կան դատավորներ, որոնց վրա կան որոշակի կոմպրոմատներ եւ, բնականաբար, նրանք դառնում են շատ կառավարելի եւ կախյալ ցանկացած իշխանության համար: Ես չեմ ցանկանում ասել, որ նման դատավորներ միայն ներկայիս իշխանության օրոք են, միշտ էլ եղել են: Նմանատիպ դատավորները, այսպես ասած, գործարք են կնքում եւ դառնում դատավոր, այսինքն՝ այդ անձիք իրենց վրա վերցնում են որոշակի պարտավորություն՝ կատարելու բոլոր տեսակի պատվերներ: Քանի որ այն բոլոր դատավորները, ովքեր ունեն բավարար գիտելիքներ, բարեվարքություն եւ այլն, նման դատավորները, բնականաբար, լինում են ավելի անկախ, ավելի անաչառ եւ օբյեկտիվ, ու ստիպված չեն լինում պատվեր կատարել: Սա իմ ընդհանուր դիրքորոշումն է, եւ դա վերաբերում է ընդհանուր դատավորներին, որոնք ունեն խնդիր բարեվարքության՝ իրենց գույքերի կամ ժամանակին նախաձեռնված վարույթների հետ կապված:

Ինչ վերաբերում է Մասիս Մելքոնյանին, իհարկե, սա կոնկրետ մեր համար շատ զարմանալի էր, քանի որ մեր գրասենյակը ունեցել է անմիջական մասնակցություն, երբ նրա վերաբերյալ հարուցվել է քրեական գործ ասվածը, որն այժմ կոչվում է քրեական վարույթ: 2023 թվականի մայիսի 22-ին է Մելքոնյանն ընտրվել է դատավոր: Չմոռանամ ասել, որ նա ընտրվել է իրավունքի ուժով, ինչպես ընտրվել էր նաեւ դատավոր Ժորա Չիչոյանը: Այսինքն՝ բարձրագույն դատական խորհուրդը թեկնածուին ներկայացնում է նախագահին, եւ նախագահը, բնականաբար, ստորագրում է:

2023 թվականի մայիսի 3-ին, բարձրագույն դատական խորհուրդն իր որոշման համաձայն՝ խորհրդի նախագահի գրությամբ, ներկայացրել է ՀՀ նախագահին՝ Վահագն Խաչատուրյանին Մասիս Մելքոնյանի թեկնածությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրիական դատարանի դատավոր նշանակվեու համար, որը մերժվել է նախագահի կողմից: Սակայն, չգիտես ինչպես, իրավունքի ուժով Մելքոնյանը դառնում է դատավոր: Այսինքն, սա արդեն իսկ ահազանգ է: Այնպես չէ, որ նախագահի ստորագրությամբ նշանակված դատավորները մի բարի պտուղ են, բայց նույնիսկ նախագահը Մելքոնյանի դեպքում, չի համաձայնվել:

— Դուք ասացիք, որ Ձեր գրասենյակն ունեցել է անմիջական մասնակցություն՝ Մասիս Մելքոնյանին առնչվող քրեական գործով: Ինչի՞ մասին է խոսքը:

— 2023 թվականի հունվարի 5-ին դերասանուհի Մարջան Ավետիսյանը, Մասիս Մելքոնյանի վերաբերյալ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում: Բնականաբար, Մարջան Ավետիսյանը ստացել է իրավական աջակցություն: Հունվարի 27-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ուրիշի վստահված գույքը հափշտակելու հոդվածով: Ստացվում է, որ դատավոր էր դառնում մի մարդ, որի վրա արդեն երկու ամիս առաջ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Չխախտեմ անմեղության կանխավարկածը, քանի որ պետք է օրենքի ուժ ստանա դատական ակտը, բայց սա խայտառակություն է, քանի որ արդեն իսկ համապատասխան քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ անկախ փաստերից եւ դրանց քանակից: Չմոռանանք, որ այս պարագայում նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն այն չհասավ իր ավարտին, որովհետեւ Մելքոնյանը դարձավ դատավոր, այսինքն այդպես՝ Սփղեչի նման կտրվեց, գնաց: Ի դեպ, այդ վարույթը ավարտին չի հասել՝ կասեցվել է եւ երբ նա այլեւս դատավոր չլինի, կարող է կրկին վերաբացվել:

Ամբողջական նյութը այստեղ՝ https://iravunk.com/?p=317270&l=am&fbclid=IwY2xjawLTJr9leHRuA2FlbQIxMQBicmlkETFpdDVWTVo4dXJuNjBLRFRiAR5SLZoN7TKtRE16y9R7GyaAEQfMhBfgIJ0y7jQMfISqS2wECUogGekSLlGevg_aem_qCyCQqzp9cbhH9uY3ADPlA

Hot this week

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

Թեմաներ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա...

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img