Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հետ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Գարեգինի հետ հանդիպելը նպատակահարմար չեմ համարում: Գարեգինը՝ բացի իր կրոնական դերից, քաղաքական դեր է ստանձնել: Նման հոգևորականին հարիր չէ այդչափ քաղաքականությամբ զբաղվելը, հետևաբար, նրա հետ հանդիպելու մտադրություն դեռևս չունեմ»,- ասել է նա:
Նա նաև հավելել է, որ «մեզ չի հետաքրքրում Հայաստանի վերաբերմունքը Երևանի Կազիաթի վերականգնման նկատմամբ»։
«Հետագա ժամանակահատվածներում Երևանի Կազիաթի գործունեությունը դադարեցվել է Երևանից ադրբեջանցիների արտաքսման պատճառով։ Մենք հույս ունենք, որ կրկին կվերադառնանք մեր հողեր։ Եթե Կազիաթն այսօր շարունակի իր գործունեությունն այստեղ, ապա մենք կարծում ենք, որ այն շուտով կգործի նաև այդ հողերում», – ասել է Փաշազադեն՝արտահայտելով իր քաղաքական դիրքորոշումը։
Նշենք, որ Փաշազադեն բազմիցս «աչքի է ընկել» հայերի հասցեին իր անհեթեթ հայտարարություններով։