«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային և թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք թիրախավորվում են, մեր գերատեսչությունը տեղեկություն տալիս է»,–լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդմանը, թե կրակողն իրենք չեն` Ասրյանն ասաց, որ ադրբեջանական կողմը, բնականաբար, կպատճառաբանի, թե իրենք չեն, բայց միանշանակ իրենք են։
ԳՇ պետը կարծում է, որ կրակոցների նպատակը մեր զինվորների և սահմանամերձ բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար են։ «Առաջին կրակող կողմն ավելի լավ կիմանա իր նպատակները»,– նշել է նա։
«Բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»,–ասել է Ասրյանը՝ պարզաբանելով իր խոսքը․ «Ուշադրություն չենք դարձնումը չի նշանակում, որ Հայաստանի զինված ուժերը չեն շարունակում իրենց առջև դրված խնդրի կատարումը։ Մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ունեցած ուժերով և միջոցներով և սահմանային խորություններում հակառակորդի կողմից ոչ մի նմանատիպ սադրիչ քաղաքականության գործողություններ չկան»։