Ուրբաթ, 6 Հունիսի, 2025
23.1 C
Yerevan

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում ես՝ վեր է խոյանում Գագիկ Խաչատրյանի շքեղ դղյակը, որը կարծես կոռուպցիայի և թալանի հուշարձանը լինի Երևանի կենտրոնում։ Մոնումենտով բարձրանում ես, ձախի վրա տեսնում ես ԱԺ-ի կերպարով Հովիկ Աբրահամյանի տունը, որ լոլիկներով էր կառուցել, կարծես թե։ Այնքան է արմատացած եղել կոռուպցիան և թալանը Հայաստանում, ավանդույթի, մշակութային ինչ-որ բան է դառած եղել, որ մեզ ինչ-որ էմոցիոնալ և ընկալումների մակարդակում, միգուցե նաև քաղաքական միջոցառումներ են պետք, ես չգիտեմ՝ ինչեր են պետք, բայց այդ աչք ծակող գույքերի հետ ինչ-որ հանրային նշանակության փոփոխություններ են միգուցե պետք իրականացնել, երբ որ դրանք կհայտնվեն ապօրինի գույքի տիրույթում»,- այս մասին մայիսի 12-ին ԱԺ-ում հայտարարել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը դեռ շարունակում է ապրել նշված առանձնատանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:

«Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ ունեմ հաղորդում հանցագործության մասին, խոսքը վերջինիս տղայի՝ Արգամի և Նաիրի Բախշյանի որդու մասին է, որ Արցախի ներդրումային հիմնադրամից մեծ գումարներ են ստացել «Իմաստ» ՍՊԸ-ի միջոցով։ Բնականաբար այդ ամենը ստացել է հենց Հովիկ Աբրահամյանը: Այդ մարդիկ պետք է վաղուց դատված լինեին, որովհետև 2018 թվականի լոզունգը, կարծեմ, այն էր, որ պետք է գողոնը հետ բերեն, վերադարձնեն հատիկ առ հատիկ, երամ առ երամ, հոտ առ հոտ և այլն»,- ասաց նա։

Պողոսյանի խոսքով՝ սրանք ոչ թե կոռուպցիայի, այլ 7 տարվա ընթացքում իշխող կուսակցության և իրավապահ համակարգի անգործության կոթողներ են․ «Դա հասկանալու համար իրավապահ համակարգին 7 տարի ժամանակ կամ միլիոնավոր ռեսուրսներ և միլիարդավոր աշխատավարձեր պետք չէին։ Այնպես չի, որ Հովիկ Աբրահամյանը իր ունեցվածքը տարել էր, Մխչյան գյուղում հողի տակ թաղել, ամեն օր անցնելիս դա եղել է մարդկանց աչքի առաջ, որը տեսանելի էր նաև իշխող կուսակցության համար մինչև 2018 թվականը։ Այսինքն՝ սա այն է, ինչը աշխատավարձով անհնարին է չէ՞ սարքելը»։

Ըստ իրավապաշտպանի՝ ինքը թերահավատորեն է մոտենում, որ հանցագործության վերաբերյալ իր տված հաղորդումը արձագանք է ստանալու, քանի որ տպավորություն է՝ բոլորը միասին են գործում, հակառակ դեպքում այդ թեմայով որևէ քննություն կլիներ, սակայն առայսօր ոչինչ չկա։

«Երբ հիմա ասում են, թե սրանից սա ենք բռնագրավել, նրանից նա ենք բռնագրավել, ես դրա իմաստը չեմ հասկանում, որովհետև դրա համար տասնյակ տարիներ պետք չեն, ակնհայտ երևում է, եթե դա կոռուպցիայի հուշարձան է, թող ցանկապատեն և վրան գրեն, Հովիկ Աբրահամյանին էլ տանից լարեն, տուրիստներին տանեն, ցույց տան, ասեն՝ սա կորուպցիայի հուշարձան է»,- ասաց նա:

Պողոսյանը խոսեց նաև իշխանությունների կողմից հաճախ շեշտվող ապօրինի գույք կոչվածի մասին, հիշեց Սյունիքից Հասմիկ Սարգսյան անունով մի կնոջ, ում 10 հազար դրամ գողանալու համար 6 տարի ազատազրկման էին ցանկանում դատապարտել․ «Բառը ինքնին հուշում է, որ դա հանցագործության արդյունք է, գողացված փողերով ձեռք բերված։ Այսինքն՝ իշխանությունները ասում են՝ դա տուր մեզ, դու ազատ գնա, ման արի։ Այդ դեպքում Նուբարաշենում լիքը գողեր կան, թող նրանց էլ ասեն՝ 5 հազար կամ 10 հազար դրամ տուր, ու ազատ արձակեն»:

Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանին, իրավապաշտպանի խոսքով՝ միգուցե Հայաստանից Ամերիկա ավելի լավ է երևում, քան Հայաստանից Հայաստան․ «Գագիկ Խաչատրյանը արդեն Դեմիրճյան փողոցի վրա էլ է պատրաստվում Դեմիրճյան ռեզիդենտ սարքել, սա նախընտրական թոզփչոցի գործընթաց է, ուրիշ ոչինչ»։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/5/13/155997

Hot this week

Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում...

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

Թեմաներ

Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում...

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img