Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված 10 քրեական վարույթներ, որոնք աչքի են ընկել բազմադրվագությամբ, բարդությամբ և ծավալով: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին իր ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
«Այդ 10 քրեական վարույթներից 9-ով բացահայտված հանցագործությունների դեպքերը վերաբերում են գործող պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ դեպքերին, որոնք ուղարկվել են դատարան:
Սա ևս այն բանի վկայությունն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն չի առաջնորդվում «նախկին և ներկա պաշտոնյաներ կամ իշխանական և ոչ իշխանական պաշտոնյաներ» սկզբունքով»,- ասաց նա:
Արթուր Նահապետյանը նաև տեղեկացրեց, որ այսօրվանից Հակակոռուպցիոն կոմիտեում գործելու է թեժ գիծ: Կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ տվյալներ ունեցողները կարող են ահազանգել՝ դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեին, որպեսզի նախականխվեն և բացահայտվեն այդ հանցագործությունները: