Ավարտեցի իմ ակցիան ԱՄՆ դեսպանատան առաջ։ Լուռ, իմ ասելիքը թղթի վրա տպած կանգնեցի 50 րոպե։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջու գրել է ակտիվիստ Սամվել Վարդանյանը։
«Շատ ափսոս որ ոչ ոք ներկա չէր, էս անգամ չէի ուզի միանձնյա լիներ, բայց էլի միանձնյա ստացվեց։
Լրատվամիջոցներից շնորհակալություն «Առավոտ»-ին ու Panorama-ին ներկա լինելու ու լուսաբանելու համար։
Ակցիայի սկզբում դեսպանատան անվտանգությունից ներկայացող մարդիկ փորձում էին խոչընդոտել մուտքի մոտ կանգնելուս, իսկ վերջում երբ համարյա հեռանում էի մոտեցավ Շենգավիթի բաժնի մի ոստիկան ճշտելու թե ինչ եմ անում ու ինչով կարող ա օգնել։
Ստորև դնում եմ պլակատների վրա գրվածների թարգմանությունը`
1. տիկին դեսպան Հայաստանն ունի իշխանություններ ու ոստիկանություն, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի ու հայերի շահերի հետ ու դուք շատ լավ գիտեք այդ մասին։ Դուք հիշվելու եք որպես վատագույն դեսպաններից մեկը որ ԱՄՆ երբևէ ունեցել ա Հայաստանում։
2. շատ ամերիկացիներ չգիտեն որ երկրագնդի վրա կա Հայաստան անունով երկիր, մեկ այլ բան որ նրանք հաստատ չգիտեն այն է որ իրենց հարկերից միլիոնավոր դոլարներ գնում են էդ երկրում այսպես կոչված “ոստիկանական բարեփոխումներին”։
3. տիկին դեսպան հայ ժեղովուրդն ուզում է իմանալ ինչու՞ եք դավաճանում այն արժեքներին, որոնք պիտի որ տարածելիս լինեիք։ Ո՞րն է մոտիվն այս թշնամական գործողությունների։
4. եթե ամերիկացի լինեի կամաչեի ձեզ համար։
5. սա այն ժողովրդավարությունն է՞ որ ամերիկացիները կիրառում են ԱՄՆ֊ում։
6. ամերիկացի հարկատուները ֆինանսավորում են ոստիկանական բռնություններն ու քաղակտիվիստների խոշտանգումները Հայաստանում։ Արդյո՞ք նրանք տեղյակ են այդ մասին»։