Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
27.1 C
Yerevan

Հունաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորել են Ալիևի զարմուհուն

Հունաստանի դատական ​​իշխանությունները հայտարարել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Հանըմ Ջավադովայի կալանավորման մասին, որն ակումբներում հանդես է եկել որպես դիջեյ և հանդիսանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգականը (զարմուհին — խմբ.)։ Այս մասին հայտնում է Balkan Insight-ը։

Ջավադովան ձերբակալվել է դեկտեմբերի 30-ին Աթենքի մերձակայքում կազմակերպված երեկույթի ժամանակ, որտեղից ոստիկանությունը թմրանյութեր է առգրավել։

Հունական լրատվամիջոցների տվյալներով,  դիջեյը հերքել է մեղադրանքները։

«Ես չեմ կազմակերպել երեկույթը կամ հրավերներ ուղարկել… Բացի այդ, նրանք ինձ մոտ թմրանյութեր չեն հայտնաբերել», — ասել է նա:

Ընդհանուր առմամբ, հունական ոստիկանությունը երեկույթին մասնակցող տասը մարդու է ձերբակալել թմրանյութեր պահելու, ապօրինի շրջանառության և տարածման մեղադրանքով, այդ թվում՝ դիջեյին։

Ջավադովան, որը ելույթներ է ունեցել ամբողջ Եվրոպայի ակումբներում, արդեն հայտնվել էր սկանդալների կենտրոնում։

2021 թվականին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրման կենտրոնը (OCCRP), Transparency International-ի հետ համատեղ հետաքննության ընթացքում պարզել է որ Ջավադովան և նրա ամուսին Սուլեյման Ջավադովը հետաքննվում են Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության կողմից՝ կասկածելի աղբյուրներից 13.9 միլիոն ֆունտ ստեռլինգ ստանալու հաղորդումների պատճառով:

Զույգը 20 օֆշորային ընկերությունների ցանց է օգտագործել՝ այդ միջոցները Մեծ Բրիտանիա ուղարկելու համար: Այս ընկերություններից վեցը, ենթադրաբար, եղել են ֆինանսական գործիքի մաս, որով Ադրբեջանի իշխող վերնախավը փողեր է յուրացրել, լվացել դրանք և կաշառել արևմտյան քաղաքական գործիչներին:

Նրանց պարտադրվել է ավելի քան 4 միլիոն ֆունտ ստեռլինգ վերադարձնել։

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img