Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
22.1 C
Yerevan

Դատական դեպարտամենտից կադրերի արտահոսք կա. ղեկավարը խոսել է պատճառներից

 Երկու տարում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտում 2600 հաստիքից ազատվել է 1100 աշխատակից։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը։
«Պատկերացրեք հոսունության աստիճանը. աշխատակիցը գալիս է, մինչև հարմարվում է, մտնում է հունի մեջ, տեղափոխվում է այլ գերատեսչություն։ Պատճառը ցածր աշխատավարձերն են»,– ասաց նա։
Գալստյանի խոսքով` իրենց աշխատակիցները անմարդկային ծանրաբեռնված են, ու անմարդկային էլ ցածր են նրանց աշխատավարձերը։
«Շուրջ 600–700 կարգադրիչ, որ ապահովում է հարյուրավոր դատական նիստերի բնականոն գործընթացը, 110–120 հազար դրամ է ստանում»,– նշեց նա։
Նույնը, ըստ նրա` վերաբերում է դատավորի աշխատակազմին։ Դատավորն ունի օգնական և գործավար, որոնք ստանում են 120–130 հազար դրամ աշխատավարձ։
«Նրանք էլ միշտ շատ ծանրաբեռնված են լինում ու նույնպես որոշում են գնալ այլ գերատեսչություն։ Դատավորի համար դա շատ դժվար է, որ իր աշխատակիցը պարբերաբար փոխվում է»,– ընդգծեց Գալստյանը։
Դատական դեպարտամենտի ղեկավարն ավելացրեց, որ 2025 թվականի համար 750 մլն դրամով կրճատվել է իրենց աշխատավարձերի ֆոնդը, որը չի ընդունվել բարձրագույն դատական խորհրդի կողմից։ Կայացվել է արձանագրային որոշում ու ներկայացվել ՀՀ ֆինանսներ նախարարություն։

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img