• November 5, 2018

8 մլն դրամանոց «FRANK MULLER» ժամացույց, 400․000 դոլար․ ՊԵԿ նախկին պաշտոնյայի ունեցվածքը

8 մլն դրամանոց «FRANK MULLER» ժամացույց, 400․000 դոլար․ ՊԵԿ նախկին պաշտոնյայի ունեցվածքը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը, ով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով պատգամավոր էր ընտրվել,  պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (18/05/2018) հետո 2018 թվականի հունիսի 11-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք՝ Սանամյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 առանձնատուն, 2 հողամաս, 1 ավտոտնակ: Որպես շարժական գույք՝ ՊԵԿ բարձրաստիճան նախկին պաշտոնյան հայտարարագրել է 1 ավտոմեքենա «MERCEDES-BENZ E 200» մակնիշի:

Ըստ հայտարարագրի՝ Սանամյանը չունի արժեթղթեր և փոխառությունները, իսկ որպես 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք է Սանամյանը հայտարարագրել «FRANK MULLER» ժամացույցը: Պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ Սանամյանն ունեցել է 400 հազար դոլար, 2018-ի հունվարի 1-ից մինչ լիազորությունների ավարտը ստացել է 3 մլն 763 հազար 770 դրամի չափով աշխատավարձից գոյացող եկամուտ:

© 24news.am