Երկուշաբթի, 21 Ապրիլի, 2025
16.1 C
Yerevan

Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել

Գրել էինք, որ Երևանի քաղաքապետարանը միջոցառումների կազմակերպման համար մեկ անձից գնումներով պայմանագրեր է կնքել մի կազմակերպության հետ, որի ղեկավարը սերտ հարաբերությունների մեջ է Կենտրոնի թաղապետի և քաղաքապետի խորհրդականի հետ։

Լուրեր․com կայքին հայտնի դարձավ, որ նույն ընկերությունը՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն, հերթական խոշոր պայմանագիրն է կնքել կառավարության հետ, այս անգամ արդեն «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար։

Պայմանագրում նշված է, որ գումարը կազմում է 150 մլն դրամ։ Այն, ինչ իրականացնելու է վերոնշյալ ընկերությունը, չափազանց կասկածելի է, քանի որ պայմանագրում նշված ծախսերը կարծես թե ուռչացված են։ Օրինակ, պայմանագրում գրված է, ամբողջական տեխնիկական հագեցվածություն, որի դիմաց ծախսվելու է 25 մլն 600 հազար դրամ, իսկ բեմահարթակի կահավորման համար՝ 16 մլն 665 հազար դրամ։ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին, իսկ գնման գործընթացներում՝ գերակտիվություն ցուցաբերել 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո:

Այս ընկերությանն են վստահվել ամենատարբեր մասշտաբային միջոցառումները՝ հիմնականում առանց մրցույթի՝ մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգերով, իսկ ընթացիկ տարվա ապրիլին՝ նաև դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի սեփականատերն է Ռուդիկ Տեր-Գալստյան, ում պատկանում է ընկերության 100 տոկոս բաժնեմասը։

Ըստ պետական գնումների armeps.am համակարգի՝ 2018 «Ֆակտորի փրոդաքշն»-ի հետ 24 պայմանագրեր են կնքել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Արարատի մարզպետարանը, վարչապետի աշխատակազմը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և Էկոնոմիկայի նախարարությունները:

Պայմանագրերը հիմնականում եղել են մեկ անձ ընթացակարգերով։ Բացի այդ շուրջ 3 մլրդ դրամ մեկ անձից ընթացակարգով պայմանագիր է կնքվել Երևանի քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև, որպեսզի վերոնշյալ ՍՊԸ-ն կազմակերպի Երևանի տոնին նվիրված միջոցառումները։ Կառավարության ղեկավար Փաշինյանը հայտարարում էր, թե հուժկու պայքար է ընթանում ստվերային գործունեության դեմ, որ հարկ վճարողը հերոս է, սակայն պարզվում է, որ ՔՊ-ականների մտերիմների ընկերությունները միշտ չէ, որ հետևում են իրենց ղեկավարի հորդորներին։ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2020 թվականին չի կատարել իր հարկային պարտավորությունը, վճարելով 1մլն 641 հազար 281 դրամ հարկ։

Ու այսքանից հետո, տվյալ ընկերությունը չի զրկվել պետական աջակցությունից։ Ըստ խոսակցությունների, Ռուդիկ Տեր-Գալստյանը սերտ հարաբերություններ ունի Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանի և Երևանի քաղաքապետի խորհրդական Լուսինե Դայանի հետ, ովքեր և նպաստում են, որ ընկերությունը ֆինանսական թռիչքաձև աճ է ունենում պետբյուջեի հաշվին, բնականաբար իրենց վերադասի՝ Տիգրան Ավինյանի, անմիջական մասնակցությամբ:

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img