Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

«Հյուրանոցում ատրճանակը ճակատին պահելով տարել են նաև մյուս ունեցածը». Գագիկ Կարապետյան

Ամերիկահայ բժիշկ Գագիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նյարդային համակարգը քայքայված, խաթարված ողնաշարով հիվանդներ, մոտ 50 մարդ բուժվել և շարունակում են իրենց սեանսները իմ մոտ, մարդիկ, որոնք որոշել են հայրենիքի նկատմամբ իրենց պարտավորությունները կատարել ու մեծ ներդրումներ անել Հայաստանում, բայց բոլորը ենթարկվել են սարսափելի բռնությունների՝ կորցնելով միլիոնավոր դոլլարներ…

Հիվանդներից մեկը պատմում է, որ Թուրքիայով կարողացել է 40 վագոն պարեն ուղարկել, որը փոքրիկ Հայաստանում կորել է, դիմելով տարբեր ղեկավարների, հասել ԼՏՊ-ի մոտ, խոստացել են գտնել, հետո հյուրանոցում ատրճանակը ճակատին պահելով տարել են նաև մյուս ունեցածը, հետո «բարի» մարդիկ օգնել են փախնել Հնդկաստան՝ մնացած փողերին տեր կանգնելու, բայց այստեղ նույնպես թալանի է ենթարկվել, հետո հուսահատ մտել է մի քանդած տուն, որ կախվի: Մի շուն այդ պահին հարձակվել է ու խափանել մեռնելու ծրագիրը: Հիմա, այդ նույն մարդիկ ԱՄՆ-ում նորից հարստացել են, լավ ապրելակերպ ունեն, բայց Հայաստանը նրանց համար դժոխքի պես տեղ է: Մոտ հիսուն տարբեր մարդկանց ճակատագիր՝ դաժան պատմություններով, որոնք ճնշում են ինձ, նյարդացնում, ու մտածում եմ, թե որտեղի՞ց իմ երկրում այսքան գող ու ավազակ, որոնք միահյուսված կրիմինալ ղեկավարության հետ կեղեքել, սպանել ու թալանել են անողոքաբար: Հիմա, արդեն բռնության ենթարկված այս մարդկանցից շատերը տարիքով են, բայց Նիկոլը իր հեղափոխությամբ լույս է սփռել նրանց հոգիներում…
Խեղճ Նիկոլ, այդ զազրելի ու չար միջավայրում, ոնց ես դուրս գալու այս ամենի տակից»:

https://www.facebook.com/gagik.karapetyan.167/posts/1999534480125325

© m.mamul.am

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img