Չեք զարմանո՞ւմ, որ մարդիկ սպասում են հոգեհանգստի, հետո հասկանում են, որ չէ, ուրիշ բան է տեղի ունեցել. ինչո՞ւ այդքան ոգեւորվեցին մեր՝ Հանրային հեռուստաընկերություն գնալու եւ մեր պահանջը կատարելուց հետո. Հարց տվեք ձեզ եւ փորձեք պատասխանը գտնել ինքներդ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, որ իր Հանրային գնալը եղել է իշխանությունների հետ համաձայնեցված:
Դիտարկմանը, որ հենց ընդդիմադիր որոշ գործիչներ են այդ մասին ասում, նա արձագանքեց. «Ես էլ հենց ընդդիմադիր կոչվածներին եմ ասում: Թող հանդարտ ու խաղաղ մնան: իրենց պատճառով է, որ ես գտնվում եմ այստեղ: Մնացածը հետո կասեմ: Առաջիկայում ես բոլոր թեմաներից կխոսեմ, կասեմ նաեւ՝ ում ներկայությունն ում է ձեռնտու, ինչպես է ձեռնտու, ես ինչ գործ ունեմ հրապարակում»:
Ամբողջականը այստեղ՝https://lurer.com/article/599257/am