• November 3, 2018

Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ այս անգամ Վարդան Օսկանյանի վերաբերյալ է հաղորդում ներկայացրել

Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ այս անգամ Վարդան Օսկանյանի վերաբերյալ է հաղորդում ներկայացրել

«Ժողո­վուրդ» թերթը գրում է.

«Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ հերթական հաղորդումն է տվել:

«Ժողո­վուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ այս անգամ նա Հատուկ քննչական ծառայության քննիչներին կաշառքի գործի շրջանակներում տվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատ­գամավոր Վարդան Օսկանյանի անունը: Ընդ որում՝ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով’ օրերս Օսկանյանը ցանկացել է դուրս գալ երկրից, սակայն նրան թույլ չեն տվել հատել սահմանը՝ ներկայացնելով իրա­վիճակը և բացատրելով, որ կոնկրետ քրգործի շրջանակում նրա անունը արծարծվում է:

Նկատենք, որ առաջին անգամը չէ, որ Վ. Օսկանյանը հայտնվում է աղմկահարույց գործի կիզակետում: Դեռևս 2012 թվակա­նին Օսկանյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քր. օր.-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ փողերի լվացում: 2013 թվականին Վարդան Օսկանյանի որդին՝ Ա. Օսկանյանը, Երևանում ծեծկռտուք էր սարքել՝ ջարդելով այլ երիտասարդի քիթը: 2017-ին էլ պարտատիրոջը բռնության սպառնալիքներով վախեց­նելու համար կրտսեր Օսկանյանը ձերբակալվեց և ազատ արձակվեց»,-գրում է թերթը:

© Politik.am