Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Փաշինյանը չի բացառել Հայաստանում վճարովի ճանապարհների ցանցի ներդրումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել երկրում վճարովի ճանապարհների համակարգի ներդրումը:
Նրա խոսքով՝ նման սցենարի քննարկումը հնարավոր կլինի՝ հաշվի առնելով կառուցվող «Հյուսիս-հարավ» մայրուղու այլընտրանքների առկայությունը։ Մասնավորապես, Սյունիքում ստեղծվում է այլընտրանքային ճանապարհների լայն ցանց։
«Ես ենթադրում եմ, որ շատ մեծ միջազգային հոսքեր կընթանան «Հյուսիս-հարավով», և կարող է լինել օբյեկտիվ անհրաժեշտություն, որպեսզի տեղական հոսքը հնարավորինս դուրս բերվի այնտեղից, որ մենք կարողանանք ընդունել միջազգային հոսքը»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը հայտարարել է նաև, որ բեռնափոխադրումների հոսքերը կտրուկ կավելանան «Խաղաղության խաչմերուկի» գործարկումից հետո: Նրա կարծիքով՝ երբ անվտանգության, խաղաղության հարցը լուծվի, տասնյակ անգամներ ավելանալու է զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիք։
Վարչապետը կարծում է, որ վճարովի ճանապարհների առկայությունը թույլ կտա ստեղծել մշտական եկամուտ, որը կօգտագործվի ճանապարհը չափանիշներին համապատասխան պահելու համար։
«Ճանապարհների ակտիվ ցանցի առկայությունը, եթե ժողովուրդը շատ դեմ չլինի, և պարզվի, որ նման հնարավորություն կա, Հայաստանում ներդնենք վճարովի ճանապարհների համակարգ»,- ասաց Փաշինյանը Սյունիքում ճանապարհաշինությանը ծանոթանալու ժամանակ:
Հավելեց՝ չի ասում, թե դա կարվի. հանրային քննարկում պետք է արվի։
Այլընտրանքային ճանապարհների ցանցի զարգացումը, ըստ Փաշինյանի, այդ տրամաբանությամբ պետք է տեղի ունենա նաև այլ մարզերում:

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img