Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Դատապարտելի է արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների ատելության խոսքը. հայտարարություն

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը համատեղ հայտարարաություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ  ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային  ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական  մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ  վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։

Էթնիկ զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամեն ինչում մեղադրելու, ամեն  հարցում թիրախավորելու այս արատավոր երևույթը դառնում է հանրության մեջ  արցախցիների նկատմամբ ատելության գեներացման և լայն տարածման պատճառ։

Բազմաթիվ են օրինակները, երբ այդ արշավը տարածում ու անգամ ուղղորդում է  Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որը բռնի տեղահանված  արցախցիների՝ հայաստանյան հասարակությանն ինտեգրմանն ու հանրային  համերաշխությանը նպաստելու փոխարեն մասնակից է դառնում հայության մի  հատվածի նկատմամբ տարվող ատելության գեներացմանը։ Հանրային  հեռուստաընկերության՝ որպես Կառավարության հիմնադրած ընկերության նման  քաղաքականությունը ակնհայտ է դարձնում, որ սա իշխանությունների մտադրված  քաղաքականություն է։

Նշվածից բացի, բազմաթիվ վկայություններ փաստում են, որ հավաքների վայրերից  բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանության ներկայացուցչիները  դրսևորում են առանձնակի թիրախավորում, որն ուղեկցվում է  արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով, իրավապահ  մարմինների ներկայացուցիչների կողմից Արցախի կորստի մեջ արցախցիներին  մեղադրելու, Հայաստանում «տեղ չունենալու», «հյուր լինելու» և այլ վիրավորական  արտահայտություններով։

Արցախի համայնքների ղեկավարների, մասնավորապես Ստեփանակերտի,  Մարտակերտի, Ասկերանի, Հաթերքի համայնքապետերի նկատմամբ հարուցված  քրեական հետապնդումները, նրանց ձերբակալումներն ուղեկցվում են ակնհայտ քաղաքական հովանավորչությամբ. դրանք նաև որևէ իրավական հիմք չունեն։

ՀՀ իշխանությունները չունեն Արցախի պետության նկատմամբ Արցախի համայնքային կամ պետական պաշտոնյաների պարտավորությունների, նրանց արաքների  քննության որևէ իրավասություն։ Հայաստանի իշխանություններն իրենք են  հրաժարվել Արցախի հետ իրավական ու անգամ բարոյական բոլոր առնչություններից։

Վերոնշյալ համայնքապետերի դեմ հետապնդումները սկսվեցին և նրանք զրկվեցին ազատությունից Հայաստանում իրենց քաղաքացիական, այդ թվում՝ հավաքների  մասնակցության կամ այդ հավաքներին աջակցություն հայտնելու համար»,-նշված է հայտարարության տեքստում։

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img