Կիրակի, 20 Ապրիլի, 2025
19.1 C
Yerevan

Ոստիկանության 22 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր

2023 թ. ընթացքում ՆԳՆ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 5 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 26 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 25 նյութ:

Քննարկման արդյունքներով՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 22 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

Մասնավորապես, 2 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», 2 ծառայողի պաշտոններն իջեցվել են մեկ աստիճանով, իսկ 15 ծառայող ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից: Բացի այդ, 1 ծառայող ազատվել է կարգապահական պատասխանատվությունից, իսկ 3 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունների նյութերի և դրանց արդյունքներով կազմված եզրակացությունների քննարկումը հետաձգվել է:

Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար անդրադառնալու է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի իրականացրած ծառայողական քննությունների արդյունքներին և դրանք ներկայացնելու է հանրությանը:

Ինքնամաքրման գործընթացն ու հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից են:

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Թեմաներ

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...

Մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը․ Փաշինյանն առաջարկով դիմեց Ադրբեջանին

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img