Շաբաթ, 17 Հունվարի, 2026
-5.9 C
Yerevan

Ռուս խաղաղապահները և ՄԱԿ միջազգային դիտորդները պետք է արգելեն Շուշիի սբ. Ղազանչեցոց եկեղեցու և հայկական մյուս կրոնական կոթողների պղծումն ու ոչնչացումը. Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը.

Արցախահայության սեփականության իրավունքի, Արցախում մշակութային ժառանգության պահպանման հարցերի հրատապ կարգավորման անհրաժեշտության մասին վերստին ահազանգել եմ միջազգային գործընկերներիս։

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ապօրինի օկուպացիայից հետո արցախահայությունը զրկված է ոչ միայն իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու, այլև իր անշարժ և շարժական գույքը տնօրինելու, հոգևոր, պատմամշակութային ժառանգությունը պահպանելու իրավունքներից։

Միջազգային գործընկերներիս խնդրել եմ իրենց մանդատի շրջանակներում ձեռնարկել գործուն քայլեր․
.ապահովել արցախահայության սեփականության իրավունքի իրացումը,
.հնարավորություն տալ վերջիններիս ազատ և անկաշկանդ տնօրինել իրենց գույքը (անշարժ, շարժական, կենդանիներ),
.Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատկանող գույքի անօրինական տնօրինման դեպքում պահանջել վնասի փոխհատուցում,
.նպաստել մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանն Արցախում, որտեղ 10 հազարից ավելի հուշարձաններ կան։ Ինչպես

Արցախում այս պահին գտնվող ռուս խաղաղապահները, այնպես էլ ՄԱԿ միջազգային դիտորդները (որոնց Արցախում տեղակայման անհրաժեշտության մասին գրություններ էի ուղարկել միջազգային գործընկերներիս, իսկ միջազգային մի շարք դերակատարներ էլ հաճախ խոսում են դրա կարևորության մասին) պետք է արգելեն Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու և հայկական մյուս կրոնական կոթողների պղծման ու ոչնչացման հանցավոր սցենարի կրկնումը:

Վերոնշյալ խնդիրների մասին, ինչպես վերջերս (https://bitly.ws/XL9p), այնպես էլ նախկինում, բազմիցս բարձրաձայնել եմ միջազգային գործընկերներիս՝ տարբեր ձևաչափերով։ Հույս ունեմ, որ դրանք կստանան իրենց պատշաճ լուծումը, որոնց ուղղությամբ իմ կողմից իրականացվող ամենօրյա ջանքերը կլինեն շարունակական։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

Hot this week

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

Թեմաներ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա...

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img