• October 4, 2018

Իրավապաշտպանն ընդդեմ Սերժ Սարգսյանի

Իրավապաշտպանն ընդդեմ Սերժ Սարգսյանի

Այս տարվա ապրիլի 22-ին “Մարիոտ” հյուրանոցում կայացավ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի և հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Սարգսյանը հանդիպման ժամանակ Փաշինյանին կշտամբեց՝ ասելով. “Դուք դասեր չեք քաղում մարտի 1-ից”։

“Վելես” ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդումով դիմեց ՀՀ դատախազին՝ Սարգսյանի վերոնշյալ խոսքը ինքնախոստովանական ցուցմունքի և սեփական ժողովրդի դեմ սպառնալիքի վերագրելով։ Քրեական գործի հարուցումը մերժվեց, ՀԿ-ն բողոքարկեց մերժումը դատարանում։

2018 թվականի հոկտեմբերի 05-ին ժամը 10:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում ( հասցե՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23 շենք), դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, քննվելու է քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Գլխավոր դատախազության անգործության դեմ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքի հիման վրա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի 24․05․2018թ․կայացված որոշման դեմ բողոքը։