Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
25.1 C
Yerevan

Աղքատ երկրում, որտեղ զինվորը գետնին է քնում, ինչու պետք է քննիչն այդքան աշխատավարձ ստանա

Ազգային ժողովը նախօրեին ամբողջությամբ ընդունել է նաև կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենքի համաձայն՝ «որպես առանձնակի ռիսկայնություն ունեցող աշխատանք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների համար սահմանվել է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով (նախկինում այն եղել է 100 տոկոս)»,- նշված է նախագծում:

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների աշխատավարձի գրեթե 100 տոկոս բարձրացմանը, ասաց, որ բնական է, որ այս իշխանությունը, օրինակ, ուսուցչի աշխատավարձը չէր բարձրացնի այդքան, որովհետև ուսուցիչն իշխանության պատվերը չի կատարում։ 

«Հակակոռուպցիոն կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Քննչական կոմիտեն պետք փակել, իրենք կան-չկան, մեկ է։ Ի դեպ, ես առաջիկայում շատ մեծ բացահայտում եմ անելու, թե ինչպես է աշխատում «կաշառք-զանգ» շղթան։ Ես ուզում եմ իմանալ՝ քննիչների աշխատավարձը, որ 100 տոկոս բարձրացնում են՝ կարո՞ղ են ասել, թե որն է իրենց 2 տարվա մեջ տված պրոդուկտը, ինչքա՞ն գումար են նրանք պետությանը հետ բերել, իրենց ստացած աշխատավարձը այդ գումարը փակո՞ւմ է։ Եթե ես աշխատող եմ ընդունում ու աշխատավարձ եմ տալիս, ես պիտի իմանամ, որ այդ աշխատողը այնքան պրոդուկտիվ է, որ իր ստացած 90 հազար կամ 9 մլն դրամը նա կարողանում է հետ բերել։ Հիմա թող Հակակոռուպցիոնի Սասունը հրապարակի, թե որքան գուրմար են հետ բերել։ Ինն ամիս գործ են քննում, որ ոստիկանները ինձ բռնության են ենթարկել, եթե ամեն ամիս 1 մլն աշխատավարձ են ստանալու, ապա թող ինձ միանգամից 9 մլն տան, գործն էլ չքննեն»։

Նա ընդգծեց, որ քննիչների վրա գործեր կան հարուցված, որոնք տարիներով քննում են, 2 տարի եթե պետք է քննիչն աշխատավարձ ստանա, դա բացարձակ արդյունավետ չէ։

«Այս աղքատ երկրում, երբ զինվորը գետնին է քննում, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն ինչո՞ւ պետք է նման բարձր աշխատավարձ ստանա։ Ընդհանրապես, քննչական մարմինների մասին խոսելը մեր երկրում լրիվ անիմաստ է, իրենք ընդամենը կամակատարներ են, պատվեր կատարողներ, ոչ թե հանցագործություններ բացահայտողներ, քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա ունենք դատված։ Նրանց արդյունավետությունը, հասկանալու համար թող հրապարակեն Հակակոռուպցիոնի աշխատավարձերի ֆոնդն ու ասեն, թե որքան գումար են հետ բերել, քանի քննիչ է դատվել, անցած տարի քանի քննիչով ունեինք հաղորդում ներկայացրած, վերջում գործը կարճում են։ Այսինքն, մենք իրենց փող ենք տալիս, որ նստեն մեր գործերը կարճեն ու մենակ Նիկոլի պատվերը կատարե՞ն։ Դե թող լինի Նիկոլի շտաբ, որի մեջ կարող է մտնել Քննչական կոմիտեն, Հակակոռուպցիոն կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Հակակոռուպցիոն դատարանը, Դատախազությունը, ինչքան փող ուզում են թող տան նրանց։ Հակակոռուպցիոնը հանգիստ կարող են փակել, ինչ տարբերություն, որ չկար էլ՝ ոչ մի խնդիր չկար։ Մեր գրասենյակը 4 հոգով ավելի շատ գործ է անում, քան Հակակոռուպցիոնը, կարող են «Վելեսի» ածանցյալը դառնալ։ Նրանց փողը բարձրացնում են, որ իրենց ծառայեն, սրանք Նիկոլի անհատական անձնակազմն ու իր նազիրվեզիրներն են»։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2023/05/27/80777

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img