• September 25, 2018

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտից» գողացել է մոտ 300 միլիոն դոլար (Տեսանյութ)

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտից» գողացել է մոտ 300 միլիոն դոլար (Տեսանյութ)
Կառավարության և ներդրողների միջև «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ բանակցությունների արդյունքների մասին մամուլի ասուլիսին «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը նշեց, որ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտից» գումարներ է գողացել։

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտից» գողացել է մոտ 300 մլն դոլար: Ես հուսով եմ, որ նա նամուս կունենա եւ դատի կտա ինձ սա ասելու համար, ինչի արդյունքում էլ կապացուցվի, որ ես ճիշտ եմ: Մինչեւ այսօր չէին թողնում աուդիտ իրականացնել, քանի որ թալանել էին, իսկ այժմյան կառավարությունը թույլ է տալիս», – ասաց Գրիգորյանը:
Աշոտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ վերջին երկու օրերին տարբեր հանդիպումներ են ունեցել: «Հանդիպել ենք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ, որից ստացել ենք, կարելի է ասել, կանաչ լույսեր՝ «Նաիրիտ»-ն աշխատեցնելու հետ կապված»,- ասաց Գրիգորյանը:
Հարցին, թե որքա՞ն ներդրում է սպասվում գործարանի վերագործարկման համար, Աշոտ Գրիգորյանը պատասխանեց, որ նախնական 25-30 մլն եվրո, հետագայում այն կհասնի մինչեւ 105 մլն եվրոյի: