Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Հերթը հասել է վարչության պետերին․ դատախազությունում բուռն կադրային փոփոխություններ են

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աննա Վարդապետյանի՝ Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո կադրային մեծ փոփոխություններ են սպասվում։

Փոփոխությունները, իհարկե, իրենց սպասեցնել չտվեցին։

Արդեն իսկ պաշտոններից ազատվել են դատախազի երեք տեղակալները՝ Հայկ Ասլանյանը, Վահե Հարությունյանն ու Արմեն Աֆանդյանը։ Վարդապետյանը ազատվեց նաեւ Երեւան քաղաքի դատախազից՝ Սեւակ Հովհաննիսյանից, նրան տեղափոխեց զինդատախազի տեղակալի պաշտոնին, որտեղից արդեն ազատվելու դիմում ներկայացրել Հովհաննիսյանը։ Ինչեւէ, կադրային փոփոխությունները լայն թափով շարունակվում են։ Հայեցողական պաշտոններ զբաղեցողները եւս ազատվում են պաշտոնից, ինչը պետական համակարգում ընդունված պրակտիկա է, խորհրդական Գոռ Աբրահամյանը հեռացավ Արթուր Դավթյանի հետ, նրան փոխարինեց փոխվարչապետի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը, ում հետ Վարդապետյանը աշխատել է Արդարադատության նախարարությունում։

Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում նոր փոփոխություններ են լինելու, հերթը հասել է վարչության պետերին, տարածքային բաժիններին։ Նախ նորանշանակ դատախազը մի շարք վարչություններ միացնում է, քանի որ համարում է՝ դրանք նախորդի օրոք ուռճացվել են մի քանի ընկեր-բարեկամ-սանիկի պաշտոնով ապահովելու համար։ Օրինակ՝ Վարդապետյանը մտադիր է կրճատել բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը՝ ըստ այդմ ազատվելով վարչության պետերից՝ Արմեն Փանոսյանից եւ Վահագն Մուրադյանից, պաշտոնից կազատվի նաեւ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանը։

Կադրային փոփոխությունների այսքանով չեն ավարտվելու, շարքը շարունակական է լինելու։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/09/28/57451

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img