Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
14.5 C
Yerevan

Անկախության օրը Եռաբլուրում պատերազմ էր

Տոնը սգի վերածած, սուգը` տոնի…. անկախության օրը Եռաբլուրում պատերազմ էր։
Պատերազմի դաշտում որդի կորցրած ծնողների վրա Եռաբլուր սրբավայրում ձեռք բարձրացնող մենթերը պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Եվ առհասարակ, կնոջ, մոր վրա ձեռք բարձրացնողն ու հայհոյողը պետք է պատժվի։ Մեկ շաբաթ առաջ հայկազն ու իր կարմիր բերետավոր խունտան հայկազի փողոցային հայհոյանքների ուղեկցությամբ, եւ մնացյալի փողոցային լպիրշ պահվածքով ոչ միայն հարձակվեցին իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վրա, այլ նաեւ նրան քարշ տալով` խոշտանգեցին։ Նույն օրը ինձ նույն կարմիր բերետավոր խունտան հայկազի գլխավորությամբ ծեծի ենթարկեցին, որովհետեւ ես իմ մասնագիտական աշխատանքն էի կատարում` ձեռքիցս խլելով հեռախոսը, նկարահանած տեսանյութը ջնջելով, ու գետնին գցած անօգնական թողնելով։ Ինչո՞ւ եմ կրկին այս ամենը պատմում, որովհետեւ շատերը, թե լրագրողները, թե գրողները, թե քաղաքացիները, թե իրավապաշտպանները անտարբերության մատնեցին կատարվածը, եւ մեկ շաբաթ հետո ականատեսն ու վկան դարձանք ազգովի, թե նույն կարմիր բերետավոր խունտան հայկազի անմիջական հրամանով, ինչպես խոշտանգեցին զոհված զինծառայողների ծնողներին իրենց որդիների շիրիմները պաշտպանելու համար։ Անտարբերությունը հոգու կաթված է` անժամանակ մահ…..
 
Հիշեցնեմ, որ մեր գործով հայկազի վրա երրորդ քրեական գործն է հարուցվել։
 
Սիրելի զոհված զինծառայողների ծնողներ, ես ներողություն եմ խնդրում ձեզնից` ձեզ մենակ թողնելու համար, բայց խնդրում եմ անպայմանորեն հետեւողական լինել, հայկազի` ձեր վրա հարձակման ու խոշտանգման վերաբերյալ բողոքել` անուշադրության չմատնել։ Այնպես արեք, որ վաղը չկրկնվի մեկ ուրիշ տեղում, մեկ ուրիշ ծնողներին խոշտանգելու արդեն սովորություն դարձրած կարմիր բերետավոր մենթերի պահվածքը։
 
Խոնարհվում եմ ձեր առաջ պատերազմի դաշտում որդի կորցրած հերոսածին ծնողներ, ու կրկին ներողություն խնդրում ձեզնից, ձեզ ձեր ցավի ու վշտի հետ մենակ թողնելու համար։

 

 
 
 

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img