Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
25.1 C
Yerevan

Աննա Հակոբյանի հիմնադրամին միլիոնների փոխանցումներն ու Լենա Նազարյանի լռությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018 թվականի մարտի 16-ին Երեւանի ավագանու «Ելք» դաշինքից ավագանու անդամ (այսօրվա վարչապետի աշխատակազմի ղեկավար) Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել «Երեւան» հիմնադրամին եւ Պետեկամուտների կոմիտեին:

Դատական կարգով նրանք պահանջում են տրամադրել տվյալներ, թե վերջին երկու տարիների ընթացքում ովքեր են 100 հազար դրամ եւ ավելի գումար անանուն փոխանցել «Երեւան» հիմնադրամին: Քանի որ հիմնադրամը դա համարել էր անձնական տվյալ, ավագանու անդամն ու պատգամավորը որոշել էին հարցը կարգավորել դատական եղանակով՝ պարտադրելով հրապարակել նվիրատուների ցանկը:

Նրանք որոշել էին, թե նվիրատվությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Ճակատագրի հեգնանքով այժմ Լենա Նազարյանը հանդիսանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Այս հիմնադրամում եւս մեծ թվով անանուն նվիրատվություններ են ստացվում, սակայն Լենա Նազարյանը, կարծես թե, նույն սկզբունքայնությամբ չի անհանգստանում եւ ոչ մի կոռուպցիոն ռիսկ չի տեսնում:

Սա այն դեպքում, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամում մեծ թիվ են կազմում նաեւ անանուն նվիրատուները, այսինքն՝ հանրությունը չի տեղեկանում, թե ով է վարչապետի տիկնոջ հիմնադրամին գումար փոխանցել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից մի քանի թվեր է ներկայացնում, թե անանուն քանի փոխանցում է արվել 2021-2022 թվականներին Աննա Հակոբյանի հիմնադրամին: Եւ այսպես, 13 այդպիսի միանվագ փոխանցումներ են կատարվել՝ 5 մլն դրամ, 47 մլն դրամ, 25 մլն դրամ, 37 մլն դրամ, 20 մլն դրամ, 8 մլն դրամ եւ այսպես շարունակ: Կան նաեւ դոլարային փոխանցումներ՝ 300 հազար դոլար, 5 հազար դոլար: Մյուս տարիների թվերն ավելի խոսուն են. 2018-ին հիմնադրամին 510.000 դոլար ու 77 503 000 դրամ է փոխանցվել:

Ի դեպ, 510.000-ից 500.000 դոլարը եղել է միանվագ փոխանցում: 2019-ի 258 197 000 դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո է անանուն փոխանցվել: 2020-ին 10.311.000 դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն: Այսինքն՝ ստացվում է՝ չորս տարի առաջ Լենա Նազարյանը կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում ընդամենը 100 հազար դրամ փոխանցման մեջ, իսկ հիմա անգամ 300 հազար դոլարի անանուն փոխանցումը չի մտահոգում նրան։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img