Երբ ծայրահեղ աղքատության ֆոնին, կառավարությունը 1900 դրամ կեսաթոշակ է ավելացնում, այն դեպքում, որ նվազագույն կենսաթոշակի չափը սեպտեմբերից կազմելու է ընդամենը 30. 500 դրամ, 28. 600 դրամի փոխարեն։
Այսինքն կենսաթոշակը կավելանա 1900 դրամով, մոտ 7 տոկոսով:
Ի՞նչ կփոխի այդ գումարը թշվառության մեջ ապրող թոշակառուի կյանքում, այն դեպքում, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները միայն այս տարի 3 անգամ թանկացել է, չենք կարող բացատրել, որովհետեւ միայն հացը 60 դրամով թանկացել է, իսկ մենակ ամեն օր մեկ շնչի համար նախատեսված մեկ հացը ամսվա կտրվածքով կազմում է 6.500 դրամ։
Այս ամենի ֆոնին մի շարք լրատվամիջոցներ հարցումներ են կատարել ճշտելու, թե վարչապետի միայն Սեւանում գտնվող ամառանոցում 1 օրվա կեցության ծախսերը ինչքան են կազմում։ Պատասխանը եղել է` հույժ գաղտնի։ Անցնենք առաջ։ Երբ շատերը ոգեւորված են 1900 դրամ կեսաթոշակի ավելացումով, հիշեցնենք, թե կառավարությունը, ինչ ճոխություններ է թույլ տվել վերջին շրջանում, այն դեպքում, որ պետական պարտքը գնալով ավելանում է, միայն այս տարվա մարտ ամսվա տվյալներով պետական պարտքը ավելացել է` 2 միլիարդ 450 միլիոն ԱՄՆ դոլարով, կամ 35.8 տոկոսով։
Կառավարությունը 90 մլն դրամ հատկացերց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար BMW 750Li x Drive LCI դասի մեքենա ձեռք բերելու համար: Կառավարության պահուստային ֆոնդից 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի եւ աշխատակազմի ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի ընդունարան տանող վերելակի փոխարեն նորը գնելու համար: Ոստիկանները մայիսին ավելի քան 3 մլրդ դրամ պարգեւավճար են ստացել: Կառավարությունը 2,5 մլն դրամ կհատկացնի՝ մաքսային աշխատողի հագուստի էսքիզը մշակելու համար: Կառավարությունը ՊԵԿ-ին 229.9 մլն դրամ հատկացրեց համակարգիչ ձեռք բերելու համար: Կառավարությունը Գառնու տաճարի մոտ համերգի կազմակերպման համար 471 հազար դոլար է հատկացրել։ Նաեւ ավելացնենք, որ մեր պայմաններում Երեւան — Սպիտակ Շորժա մարդատար ուղղաթիռի 1 թռիչքը 4 հոգու համար արժե 720.000 դրամ։
Եվ այս ամենը միայն այս տարվա տվյալներն են, որ այդպես էլ պետական պարտքի ավելացման դեպքում է կառավարությունը թույլ տալիս իրեն գերճոխություններ, իսկ թշվառության մեջ ապրող ծերերի կենսաթոշակը ավելացնում է ընդամենը 1900 դրամով։ Դե կարող էր կառավարությունը դա էլ չանել, բայց այստեղ պետք է տեղն եկած պահին արդարացնեն իրենց գերճոխությունները պետության հաշվին, այն դեպքում, որ պետությունը պարտք է անում, որ շքեղության մեջ ապրի, իսկ աղքատները իրենց հարկերի հաշվին պահեն օրենսդիր եւ գործադիր մարմնի անդամներին։