Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Իմանալով, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, այնտեղ ներդրումներ են արվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի Հանրապետության 3 բնակավայրերի՝ Աղավնո, Բերձոր եւ Սուս համայնքների բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը պետք է ազատեն իրենց հայրենի բնակարանները։

Հիմնավորումն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որը կնքվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ, երբ արցախաադրբեջանական սահմանին տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, արդեն պարզ էր, որ այս տարածքները եւս պիտի հանձնվեն։ Այսինքն՝ այս տարածքները լքելու մասին հայտնի է դարձել դեռ մոտ երկու տարի առաջ, սակայն այս ընթացքում Աղավնոյում կատարվել են մեծ թվով ներդրումներ, դպրոց, մանկապարտեզ է վերակառուցվել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը մոտ 300 հազար ԱՄՆ դոլար ներդրման մասին է ոչ պետական միջոցներից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը հաստատեց մեր այն տեղեկությունները, որ այս ընթացքում գյուղում տարբեր ներդրումներ են արվել, սակայն կոնկրետ գումարի չափ այդպես էլ չնշեց։ «Պատերազմից հետո պետական մակարդակով չեն արել, ասել են՝ հանձնելու ենք։ Անգամ Հայկ Մարությանը եկավ, ներկայացրեցի՝ ինչ է պետք, բայց գնաց ու գնաց: Դպրոց, մանկապարտեզ կամ այլ հարցերի դեպքում օգնել են ընկերները, ամերիկահայերը, պետական աջակցություն չի եղել»,- մանրամասնեց դաշնակցական գյուղապետը։ Ստացվում է՝ իմանալով անգամ, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, այնտեղ ներդրումներ են արվել, մինչդեռ դրա փոխարեն այդ միջոցները կարելի էր ուղղել Արցախում այլ քաղաքների բարեկարգման վրա՝ զուր չխաղալով մարդկանց հույզերի հետ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img