Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
13.1 C
Yerevan

Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի բնակչությունը պակասել է:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961 հազար 900 մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 890 հազար 200 մարդ, եւ գյուղականը՝ 1 մլն 71 հազար 700 մարդ:

Նախորդ տարի ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 600 մարդ, այսինքն՝ բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 2700-ով: Բնակչության թվաքանակը պակասել է Երեւանում 4000-ով: Եթե նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 96 հազար 100, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 100 մարդ:

Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է՝ տարբեր տեղաշարժերի հաշվին։ Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 200, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 265 հազար 200 մարդ: Արարատի մարզում եւս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 256 հազար 600-ից հասնելով 257 հազար 300-ի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 200-ից դարձել է 125 հազար մարդ:

Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 700-ով: Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում: Միայն սահմանամերձ Սյունիքում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 600-ով: Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է՝ դառնալով 251 հազար 800:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img