Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
25.1 C
Yerevan

Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետի աշխատակազմը որոշել է գումար հատկացնել հասարակական կազմակերպություններին, այդ նպատակով նրանք փոփոխություններ են կատարել ՀՀ պետական բյուջեում:

Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման «Կապի ծառայություններ» եւ «Գրասենյակային նյութեր եւ հագուստ» հոդվածներից համապատասխանաբար նվազեցվել է 3 մլն 307 հազար դրամ եւ 4 մլն 940 հազ. դրամ եւ ուղղվել «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» ծրագրի «Աջակցություն հասարակական կազմակերպություններին» միջոցառմանը:

Որպես հիմնավորվում նշվում է առաջնահերթությունների փոփոխությունը: Սակայն հետաքրքիր է, որ այս որոշումն իր մեջ նաեւ հույժ գաղտնի կետեր է պարունակում, ընդ որում՝ թե կոնկրետ որ հասարակական կազմակերպություններին են ուղղվելու այդ գումարները, եւս անհայտ են, եւ այդ մասին, համենայնդեպս, փաստաթղթերում խոսք չկա:

Իհարկե, ավանդույթ է դարձել հեղափոխական իշխանության համար, որ այս կամ այն կազմակերպութուններին գումարներ են տրամադրում, սակայն արդյունքն այդպես էլ անհայտ է մնում: Այս դեպքում էլ չի բացառվում, որ դրանք տրամադրվել են մերձիշխանական հասարակական կազմակերպություններին, որոնք չեն քննադատում կառավարությանը կամ վարչապետին:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img