Շաբաթ, 10 Մայիսի, 2025
17.1 C
Yerevan

«Բանակցությունների արդյունքում համաձայնվել են Ադրբեջանի առաջարկին». Հրապարակ

Արցախի իշխանությունների ու Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքում հաջողվել է ժամանակավորապես հանդարտեցնել վիճակը` մի պայմանով, որ արագությամբ գործարկվելու է Լաչինին այլընտրանքային ճանապարհը, որը կարող է թեթև նորոգումից հետո գործել: Այս մասին գրում է «Հրապարակը»:

Լրատվականի փոխանցմամբ` այդ ճանապարհն անցնում է Աղավնոյի վերևով, որի 3 կիլոմետրանոց հատվածն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներով: Այս ճանապարհի տարբերակն ի սկզբանե քննարկվել է, սակայն հայկական կողմը նախընտրել է Կոռնիձորի ճանապարհի տարբերակը:

«Հիմա, քանի որ հայկական կողմը սկսել է հապաղել և չի սկսում այդ շինարարությունը, Ադրբեջանը պարտադրում է անցնել մյուս տարբերակին, որտեղ ամիսների աշխատանք չի պահանջվում: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այս ճանապարհը կարող է աշխատել: Այն անցնելու է Լաչինով: Եթե հայկական կողմն այս տարբերակին չհամաձայնի, թշնամին պատրաստվում է գնալ լուրջ էսկալացիայի և լայնածավալ հարձակման: Իսկ ռուսներն ի վիճակի չեն և չեն ուզում զսպել Ադրբեջանին, քանի որ կարծում են այս տարբերակը կարող է աշխատել ժամանակավորապես` մինչև Կոռնիձորի ճանապարհի կառուցումը: Ըստ ամենայնի հայկական կողմը կհամաձայնի այս առաջարկին և կսկսի այդ ճանապարհի բարեկարգումը, որ կապը Հայաստանի հետ չընդհատվի»,- գրում է «Հրապարակը»:

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img