Շաբաթ, 17 Հունվարի, 2026
-5.9 C
Yerevan

Այն անձինք, ում համար սառեցվել է բուժսպասարկումը դժգո՞հ են, որևէ մեկը դժգոհում է, որ դրա փոխարեն Ալեն Սիմոնյանին են ուզում անվճար բուժսպասարկում տրամադրել. Մարինա Պողոսյան

Վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և

Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։

Նախագծով առաջարկվում է նաեւ անձնական բժիշկ նախատեսել ԱԺ նախագահի համար: Օրենքի նախագծի հիմնավորումների բաժնում նշված է, որ օրենքի ներկա կարգավորումներով նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար:

ArmDaily.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկին ծանոթ չէ ու տեղյակ էլ չէ, թե ինչ ծավալի ծառայություններ են։ «Բայց ընդհանրապես համակարգային ցանկացած խնդրի վերաբերյալ խտրական մոտեցումն այդքան էլ նախընտրելի չէ, այսինքն, պետք է լինի հստակ հիմնավորում, թե ինչու կոնկրետ այդ անձին կամ այդ պաշտոնյանին։

Ինչ վերաբերում է հիմնավորմանը, թե խորհրդարանական երկրում պետական պաշտոնյան պետք է օգտվի բոլոր այն հնարավորություններից, որ պետական պաշտոնյաներն են օգտվում՝ ապա պետք է ասեմ՝ վարչապետի ու նախագահի դեպքում էլ էր խտրական։

Երկրում որտեղ բազմաթիվ սոցիալական կարիքներ ունեցողներ կան, որտեղ պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք կան, որտեղ սոցիալապես անապահով աղքատ ժողովուրդ կա, այդ երկրում շատ ավելի լավ կլիներ, որ պաշտոնյաներն առաջին իրենց ուշադրությունը սևեռեին այդ խմբերի վրա, բայց մենք, ցավոք, նման զգայուն պաշտոնյաներ չունենք, ամեն մեկը մտածում է իր մասին»։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նույնպես ծանոթ չէ նախագծին։ «Քանի որ վերջերս որևէ հոդաբաշխ առաջարկ չենք տեսել, որևէ առաջարկի որևէ կերպ չեմ վերաբերվում։ Այսօր ինձ ուրիշ բան է հետաքրքրում, ինձ միայն հետաքրքրում է այն, որ ՀՀ տարածքում այսօր ադրբեջանցիներ են գտնվում ու պետք է Իրանի ԱԳՆ-ն որոշակի գործողություններ անի, ոչ թե մենք։ Հիմա ինձ չի հետաքրքրում, թե ում որտեղ կընդգրկեն, ում փողով, միևնույն է՝ բոլոր գումարները ծախսվում է մի քանի ուղղությամբ»։

Դիտարկմանը, թե որքանով է նման առաջարկը կոռեկտ այն իրավիճակում, երբ մինչև 2022 թ-ի պետպատվերով բուժսպասարկումը սառեցվել է, նա արձագանքեց. «Իսկ այդ անձինք դժգո՞հ են, այն անձինք, ում համար սառեցվել է բուժսպասարկումը, այդ անձինք դժգո՞հ են, որևէ մեկը դժգոհո՞ւմ է, որ դրա փոխարեն Ալեն Սիմոնյանին են ուզում անվճար բուժսպասարկում տրամադրել, եթե որևէ մեկը չի դժգոհում՝ ինչո՞ւ են մյուսները խառնվում իրար։ Դուք դժգոհությո՞ւն եք տեսել, ուրեմն այդ մարդիկ երևի գոհ են ու ապագա կա նաև երկնքում։ Հավատացեք, բոլորը գոհ են, կարող է էդ մարդիկ ուզում են, որ այդպես լինի, ես որևէ մեկին չեն տեսել, որ փողոցում դժգոհեն, թե իրենք պետպատվերից դուրս են մնացել։ Մարդիկ հակառակը գոհ են, ասում են ամեն ինչ լավ կլինի, թուրքերի հետ առևտուր կանենք, տնտեսական աճ կլինի, երեխա ենք կորցրել, բայց լավ կառավարություն ունենք։ Ու սա արդյունք է նրա, որ 30 տարի Հայաստանում տգետ հանրություն դաստիարակեցինք, պատմություն չիմացող ու նյութապաշտ հանրություն»։

© Armdaily.am

Hot this week

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

Թեմաներ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա...

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img