Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
17.8 C
Yerevan

7 անշարժ գույք, 98 հազար դոլար, 25 մլն դրամ. դատական դեպարտամենտի ղեկավարի եւ նրա կնոջ ունեցվածքը

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը դեռեւս 2019 թվականի մայիսի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ տարեսկզբում Փոլադյանն ունեցել է 25 մլն դրամ, 97 հազար 500 դոլար եւ 4300 եվրո, որը տարեվերջում դարձել է 25 մլն դրամ, 98 հազար դոլար եւ 4300 եվրո:

Փոլադյանը 2018-ին ունեցել է 8 մլն 502 հազար 613 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից:

Դեռեւս պաշտոնը ստանձնելուց՝ 2017 թվականին, Փոլադյանը էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա ունի 7 անշարժ գույք՝ 4 հողամաս եւ 3 բնակարան:

Փոլադյանն ունի նաեւ 1 ավտոմեքենա՝ «NISSAN SENTRA 2.0» մակնիշի:

Փոլադյանը կինը՝ Նաիրա Սարգսյանը, 2019-ի մայիսի 14-ին էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը: Ըստ որի Սարգսյանը տարեսկզբում ունեցել է 21 մլն 500 հազար դրամ, 42 հազար դոլար եւ 3800 եվրո, որը տարեվերջում դարձել է 21 մլն 500 հազար դրամ, 42 հազար դոլար եւ 3500 եվրո:

Նաիրա Սարգսյանը 2018-ին ունեցել է 2 մլն 612 հազար 119 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից:

© Armtimes.com

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img