Շաբաթ, 17 Հունվարի, 2026
1.1 C
Yerevan

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որը թելադրում է Ադրբեջանը. Այդ թվում բոլոր վիճելի տարածքներն անցնում են Ադրբեջանին

Կետ առ կետ բացատրեմ, թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել կապիտուլյանտ Ն. Փաշինյանը։

◾ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որը թելադրում է Ադրբեջանը։ Այդ թվում բոլոր վիճելի տարածքներն անցնում են Ադրբեջանին։

 

◾ Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է հայկական Արցախից։ Որպես արդյունք՝ Արցախը վերջնականապես հայաթափվում է։

 

◾ Հայաստանը Ադրբեջանին է հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ (տե՛ս կից Սեդրակ Մկրտչյանի քարտեզները՝ հանձնվող տարածքների նշումով), որոնք ԽՍՀՄ տարիներին տարօրինակ որոշումներով տարբեր փուլերում տրվել են Խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին տալ հայկական անկլավը (Արծվաշենը)։ Եթե նույնիսկ այդպիսի բան լինի (չի լինի), ապա Արծվաշենում, որը հեռու է ՀՀ-ից մոտ 7 կմ և բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանով, որևէ հայ մարդ բնակություն չի հաստատի։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանում։

 

◾ Տարածքային զիջումների արդյունքում Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայություն, որոնք ամեն հարմար առիթի փորձելու են խորացնել այդ ներկայությունը և ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ճանապարհի օգտագործմանը խոչընդոտելուց մինչև առաջխաղացում։

 

◾Նույն տարածքային զիջումների արդյունքում Հայաստանը զրկվում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական անվտանգ ճանապարհներից։ Իրանի հետ ճանապարհի Գորիս-Կապան հատվածը կապիտուլյանտի շնորհիվ արդեն դեկտեմբերից թուրքերի վերահսկողության տակ է, իսկ նոր զիջումներով թուրքերի վերահսկողության տակ կհայտնվի նաև Վրաստանի հետ կապող հիմնական ճանապարհը (դրանով իսկ կմեռնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի նախագիծը)։ Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման։

 

◾ Հայաստանը Սյունիքով հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք է տալիս Թուրքիային և Ադրբեջանին, որը ամրագրված է նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթով։ Հայաստանը որևէ նման բան Ադրբեջանից չի ստանում։ Ադրբեջանով անցնող ճանապարհները ոչ միայն ձեռնտու չեն մեզ տարբեր առումներով, այլև որևէ անվտանգային երաշխիք չունեն հայերի համար։ Այլ խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան ազատ կօգտվեն ճանապարհից, իսկ մենք՝ ոչ։

 

◾ Ադրբեջանը և Թուրքիան տարբեր միջոցներով ճնշում են գործադրելու, որպեսզի մենք հրաժարվենք սեփական բանակից (այդ թեմայով արդեն իսկ երկու երկրները աշխատում են, իսկ տեղական օկուպացիոն ռեժիմը սկսել է կրճատել բանակի թիվը)։ Մենք զրկված ենք լինելու դիմադրելու որևէ հնարավորությունից

 

Որպես արդյունք՝ Հայաստանը զրկվում է իր աշխարհաքաղաքական կշռից, 5 տարվա հեռանկարում վերջնականապես կորցնում է Սյունիքը և վերածվում է Թուրքիայի և Ադրբեջանի գաղութի։

Ֆորմալ առումով մենք պետություն դեռ կունենանք (դրոշ, գերբ, հիմն և այլն), բայց իրականության մեջ կլինենք ամբողջապես Թուրքիայի և Ադրբեջանի կամքից կախված երկիր, որոնք կթելադրեն մեր գոյության իրենց պայմանները։ Պիտի հիշեցնեմ նաև, որ վերջիններիս պլաններում այս տարածքում անկախ ու ուժեղ Հայաստան պետության գոյությունը անթույլատրելի է, նրանք հետևողական թուլացնելու են Հայաստանը, ինչպես որ արել են մինչ այս պահը։

Ու եթե ձեզ թվում է, որ նույնիսկ այսպիսի նվաստացուցիչ պայմաններում կարողանալու եք հանգիստ ձեր հացը վաստակել ու անվտանգ քնել, ապա չարաչար սխալվում եք։

Չե՞ք հավատում։ Հարցրե՛ք Կիպրոսի հույներին, Սիրիայի հայերին կամ սյունեցիներին։

 

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ | Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխը պատրաստվում է ստորագրել Հայաստանի ԵՐԿՐՈՐԴ կապիտուլիացիան, որից կարելի էր հանգիստ խուսափել, եթե նոյեմբերից մենք մերժած լինեինք այս իշխանությանը։

Այսօր նոր կապիտուլիացիայի ստորագրմանը կարող է խանգարել միայն ժողովրդական անհամաձայնությունը։

Բացատրե՛ք սա ձեր ընկերներին, բարեկամներին ու ինքներդ ինքնակազմակերպվե՛ք, մի՛ սպասեք որևէ մեկին։ Մի՛ տրվեք էժան շանտաժի։ Հայաստանում կան վատ ու լավ ղեկավարներ, բայց դավաճանը մեկն է, որին պետք է կանգնեցնել և հեռացնել։

Իմ պարտքն է զգուշացնել, որ Հայաստանը այս երկրորդ կապիտուլիացիայից կարող է և երբեք չվերականգնվել։

Վարուժան Գեղամյան

http://24lurer.am/news/hayastane-chanachum?fbclid=IwAR1U93EGeRZ5XWu9avFZxwyMqhzHYa9NCpgLClf9Y4bu9eMLoagO96f2Qlk

Hot this week

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

Թեմաներ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա...

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img