Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
13.1 C
Yerevan

6 անշարժ գույք, 105 հազար դոլար, 73 մլն դրամ, 85 հազար եվրո. 3 անգամ նվիրատվություն ստացած դատավորը 2018-ին չի ստացել

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արման Օհանյանը, որը 2019-ի փետրվարից զբաղեցնում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, դեռեւս 2016-ին՝ պաշտոնը ստանձնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով էր ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Օհանյանն ունի 6 անշարժ գույք՝ 2 առանձնատուն, 1 բնակարան, 1 հասարակական նշանակության շինություն եւ 2 կիսակառույց շինություն: Օհանյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ G500» եւ «MERCEDES-BENZ GL 500 4 MATIC» մակնիշների:

Պաշտոնը ստանձնելուց Օհանյանն ունեցել է 85 մլն դրամ, 110 հազար դոլար եւ 85 հազար եվրո: Պաշտոնը ստանձնելու ժամանակ Օհանյանը եկամուտների մեջ հայտարարագրել էր նաեւ ստացված 10 հազար դոլարի չափով նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գումար:

Արդեն 2016-ի տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց՝ 2017 թվականի փետրվարին Օհանյանը վաճառել է իր «MERCEDES-BENZ G500» մակնիշի ավտոմեքենան 20 մլն դրամով: 2016-ի տարեկան հայտարարագրում Օհանյանը դարձյալ նվիրատվության կամ օգնության կարգով գումար է ստացել՝ 20 հազար դոլարի չափով:

2018-ի փետրվարին Օհանյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2017-ի տարեկան հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա դարձյալ նվիրատվության կամ օգնության կարգով գումար է ստացել՝ 22 հազար դոլար:

2019 թվականի փետրվարի 7-ին Օհանյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ դրա՝ Օհանյանը տարեսկզբում ունեցել է 110 հազար դոլար, 75 մլն դրամ եւ 85 հազար եվրո, իսկ տարեվերջում այն դարձել է 73 մլն դրամ, 105 հազար դոլար եւ 85 հազար եվրո:

2018-ի ընթացքում փաստորեն դատավորն էլ նվիրատվություն չի ստացել: Նա ունեցել է 10 մլն 527 հազար 794 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 178 հազար 794 դրամը գոյացել է աշխատավարձից, 1 մլն 620 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից, իսկ 2 մլն 729 հազար դրմաը գոյացել է ստաված փոխառություններից:

Դատավորի կինը՝ Արմինե Օհանյանը, իր ունեցվածքով զիջում է ամուսնուն: Նա 2019-ի փետրվարին ամուսնու հետ միասին ներկայացրել է իր 2018-ի տարեկան հայտարարագիրը: Օհանյանը տարեսկզբում ունեցել է 25 մլն դրամ, 40 հազար դոլար եւ 10 հազար եվրո, որը տարեվերջում նույնչափ էլ մնացել է:

Օհանյանը 2018-ին ունեցել է 216 հազար դրամի չափով եկամուտ, որի համար, որպես եկամտի աղբյուր նշված է «այլ եկամուտներ»:

© Armtimes.com

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img