Շաբաթ, 15 Մարտի, 2025
20.1 C
Yerevan

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել են «Եուրոմոթորս» ՓԲ ընկերության ներկայացուցիչ,

«Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենի կողմից խաբեությամբ «Սմարթ Քոնսրաքշն» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչի և «Թեքնո Քազա» ՍՊ ընկերության ճարտարապետի կողմից խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչին և «Թեքնո Քազա» ՍՊ ընկերության ճարտարապետին՝ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ՔԿ

Hot this week

Այլևս ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորի կոչը

Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել դը Մաեգդը մարտի 13-ին...

Պուտինը Թրամփին Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ իր առաջարկն է ուղարկել․ Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր առաջարկն է ուղարկել ԱՄՆ...

Առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար կսահմանվի 15 հազար դրամ տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսանմանվի տուգանք: Համապատասխան նախագիծն...

Ադրբեջանում հայտարարել են, թե Հայաստանի հետ ​​սահմանին ստեղծվել է «անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածք»

Ադրբեջանը Հայաստանի հետ պետական ​​սահմանի 202,5 ​​կիլոմետրանոց հատվածում ստեղծել...

Թեմաներ

Եթեր Վաչագան Ղազարյանի գործով

https://www.youtube.com/watch?v=xRVwISYugg0&t=80s
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img