Չորեքշաբթի, 4 Հունիսի, 2025
23.1 C
Yerevan

Ինչ կապ ունի նախարարի հայրը «Նուբարաշենի» բանդապետի հոր հետ. մտավախություն ունենք մարդ գողանալուց

Ինչպես հայտնի է, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մայիսի 21-ին որոշեց բեկանել Աբգարյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Մեզ հետ զրույցում Վահագն Աբգարյանն ասել է, որ կա դատական պրոցես, ինքը որեւէ տեղ ու ոչ մեկից չի փախչում եւ ներկա պահին իր բուժումն է ստանում: Ի՞նչ է սպասվում Վահագն Աբգարյանին եւ ի՞նչ է եղել Նուբարաշենի քրեկատարողական հիմնարկում նրան նկատմամբ բռնություն կիրառելու օրը, ինչո՞ւ չեն աշխատել բանտի տեսախցիկները, ինչո՞ւ են անջատել լույսերը: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Նա ազատ է արձակվել ապրիլի 1-ին։ Աբգարյանին ազատ արձակելու միջնորդության մեջ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ի թիվս այլ հանգամանքների, հղում է կատարել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2020 թվականի փետրվարի 24-ին հրապարակված կորոնավիրուսի վերաբերյալ զեկույցին, նշել, որ մահվան և ծանր հիվանդացման ռիսկայնության տակ են նաև շաքարային դիաբետ և հիպերտոնիա ունեցող մարդիկ, հետևաբար Վահագն Աբգարյանը ստեղծված պայմաններում գտնվում է առավել խոցելի վիճակում:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

©Armlur.am

Hot this week

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Թեմաներ

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img