• November 12, 2018

5 առանձնատուն, 3 հողամաս, գրեթե 2 մլն դոլարի չափով ունեցվածք. Ամիրյանի ահռելի հարստությունը

5 առանձնատուն, 3 հողամաս, գրեթե 2 մլն դոլարի չափով ունեցվածք. Ամիրյանի ահռելի հարստությունը

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (02/05/2018) հետո 2018 թվականի մայիսի 24-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ Ամիրյանը ունի 5 առանձնատուն, 3 հողամաս եւ 1 հասարակական նշանակության շինություն: Որպես շարժական գույք նախկին նախարարը հայտարարագրել է մեկ ավտոմեքենա՝ «NISSAN ALTIMA 2.5» մակնիշի:

Պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ Ամիրյանը ունեցել է 108 միլիոն 778 հազար դրամի չափով հանձնած փոխառություններ:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Ամիրյանն ունեցել է 8 մլն դրամ եւ 1 մլն 920 հազար դոլար:

Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունների դադարեցման օրը նախկին նախարարն ունեցել է 3 մլն 121 հազար 516 դրամի եւ 10 հազար դոլարի չափով եկամուտ, որից 2 մլն 887 հազար 516 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 234 հազար դրամը եւ 10 հազար դոլարը գոյացել են վարձակալության դիմաց ստացված երկու տարբեր վճարներից:

© armtimes.com