• August 11, 2022

42 մլն դրամ Սահմանադրական դատարանին՝ նախագահին ու դատավորներին հավելավճարներ տալու համար

42 մլն դրամ Սահմանադրական դատարանին՝ նախագահին ու դատավորներին հավելավճարներ տալու համար

Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից 42.7 մլն դրամ կհատկացնի ՍԴ անդամներին 80 % հավելավճար տալու համար:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 10-ից ուժի մեջ մտած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի կարգավորումներով, համաձայն որի Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի համար սահմանվել է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:

Օրենսդրական դրույթների պահանջներն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ սահմանադրական դատարանին հատկացնել լրացուցիչ շուրջ 42.7 մլն դրամ»: