• October 13, 2022

40 մլն դրամ հատկացվեց դատախազությանը՝ ապօրինի գույգի բռնագանձման գործերով փորձաքննությունների համար

40 մլն դրամ հատկացվեց դատախազությանը՝ ապօրինի գույգի բռնագանձման գործերով փորձաքննությունների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13- նիստում որոշեց Գլխավոր դատախազությանը 40 մլն դրամ հատկացնել՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից իրականացվող փորձաքննությունների ծառայությունների վճարումն ապահովելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022թ. պետական բյուջեով փորձաքննությունների ծառայությունների համար նախատեսված 14,591.4 հազ. դրամ գումարն ամբողջությամբ սպառվել է: Այս պահին արդեն իսկ փորձաքննության ուղարկելու ենթակա է 340 անշարժ գույքի, այդ թվում՝ դրա արժեքային ցուցանիշների փորձաքննություն ենթատեսակով՝ 340×54000=18,360.0 հազ. դրամ և 50 տրանսպորտային միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, այդ թվում դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն ենթատեսակով՝ 50×45000=2,250.0 հազ. դրամ գումարիքրեական գործեր. ընդհանուր հաշվարկով ենթակա է վճարման 20,610.0 հազ. դրամ գումար:

Գալիք 4 ամիսների ընթացքում անհրաժեշտ կլինի նվազագույնը ևս 20,000.0 հազ. դրամի չափով գումար՝ իրականացվող փորձաքննությունների ծառայությունների դիմաց վճարում կատարելու համար: