Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
18.9 C
Yerevan

$40 հազար կաշառք է ստացել $78 հազար հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթը կարճելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնը, 78.000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ մեղադրվող ամուսիններ Ա. Ջ.-ի և Ա. Հ.-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝

նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցումն ու քրեական վարույթի կարճումը իրավասու պաշտոնատար անձանց միջոցով ապահովելու համար հիշյալ մեղադրյալներից պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակում Ա. Ջ.-ն և Ա. Հ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ընդհանուր ծանոթ Գ. Մ.-ի միջնորդությամբ, 2022 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում քննիչ Վ. Ա.-ին մաս-մաս տվել են ընդհանուր 11.305.982 ՀՀ դրամին համարժեք 27.800 ԱՄՆ դոլար և 1.840.000 ՀՀ դրամ կաշառք:   

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀԿԳ քննիչ Վ. Ա.-ն իր զբաղեցրած պաշտոնից բխող հեղինակությունն ու կապերն օգտագործելով Ա. Հ.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝  վերջինիս վարած ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում Ա. Հ.-ին չկալանավորելու համար, նրա կնոջից՝ Ա. Ջ.-ից, պահանջել է 15.000 ԱՄՆ դոլար կաշառք: Ա. Ջ.-ն, սակարկելով պահանջված գումարի չափը, Վ. Ա.-ի հետ պայմանավորվածություն է  ձեռք բերել նրան 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին: Այնուհետև՝ 2022 թվականի հուլիսի 23-ին, քննիչը ստացել է պայմանավորված կաշառքի գումարը:

Բացի այդ, վերը նշված քրեական վարույթի շրջանակում Ա. Ջ.-ի և Ա. Հ.-ի ցուցմունքները «մշակելու» համար ՀԿԳ քննիչ Վ. Ա.-ն նրանցից պահանջել և ստացել է ևս 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Կ. Խ.-ից խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ քննիչ Վ. Ա.-ն 2022 թվականի օգոստոսին հանդիպել է Կ. Խ.-ին և վերջինիս հավաստիացրել, թե իբր իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կարող է աջակցել պաշտոնատար անձին կաշառք տալու դիմաց նրա թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելուն: Ընդունելով պաշտոնատար անձին կաշառք տալու առաջարկը՝ Կ. Խ.-ն համաձայնվել և Գ. Մ.-ի միջոցով քննիչին է տվել 5.000 ԱՄՆ դոլար, որն էլ քննիչը խաբեությամբ հափշտակել է:

Այսպիսով՝ Վ. Ա.-ն վերը նշված անձանցից ստացել է ընդհանուր շուրջ 40.000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև խաբեությամբ հափշտակել 5000 ԱՄՆ դոլար:

29.05.2023 թվականին Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /2 դրվագ/, 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,    255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Ա. Ջ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ  քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա. Հ.-ին՝ 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Կ. Խ.-ին՝ 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Գ. Մ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով և 44-437-րդ հոդվածի 1-ին մասով:  

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img