Կիրակի, 1 Հունիսի, 2025
31.1 C
Yerevan

Ոստիկանները Նոր Նորք վարչական շրջանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների`

պարզել են, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2012-2018թթ. ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց տարաբնույթ թույլտվություններ տրամադրելու, ինչպես և վարչական շենքում տրված տարածքների հետագա օգտագործման համար, բացի պետական տուրքերից և վարձավճարներից, պարտադրել են հավելյալ գումարներ վճարել «Նոր Նորք» զարգացման հիմնադրամին` հակառակ դեպքում սպառնալով լուծել պայմանագիրը: Արդյունքում, Նոր Նորք վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք, այս պահին քննությանը հայտնի տվյալների հիման վրա, նրանց պարտադրել են հիմնադրամին վճարել մոտ 11 միլիոն 250 հազար դրամ:
Բացի այդ, 2014-2016թթ. ընթացքում մի շարք տոների, նաև Եղեռնի զոհերի հիշատակի օրվա և այլ միջոցառումների իրականացման համար վարչական շրջանի բյուջեից դուրս են գրվել ֆինանսական միջոցներ, որոնցով իրականացվել են հիշյալ միջոցառումները, այնուհետև Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը` նախապես համաձայնության են եկել «Նոր Նորք» զարգացման հիմանդրամի տնօրինության հետ, և նույն միջոցառումները հիմնադրամի միջոցով կատարելու պատրվակով` հիմնադրամի դրամարկղից Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ու կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետերի անվամբ` 2014-2016 թթ. ընթացքում դուրս են գրվել գումարներ և կանխիկ փոխանցվել թաղապետարանի պաշտոնատար անձանց, որոնք, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, յուրացրել են իրենց վստահված, առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 7 միլիոն դրամ: Այնուհետև կազմվել են դրամարկղի ելքի անդորրագրեր` իբր գումարները միջոցառումներն իրականացնելու համար են հանձնվել բաժնի պետերին:
Ավելին` «Նոր Նորք» զարգացման հիմնադրամի գործունեությունը 2016թ. դեկտեմբերից դադարեցված լինելու պայմաններում` վարչական շրջանի որոշ պաշտոնյաներ վարչական շենքում տարածքներ վարձակալած անձանց չտեղեկացնելով այդ մասին, 2017թ. հունվարից մինչև 2018թ-ի մայիս ամիսը շարունակել են, արդեն կանխիկ եղանակով, գանձել գումարներ` այդ կերպ, ըստ նախնական տվյալների, խարդախությամբ հափշտակելով մոտ 900 հազար դրամ:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Ոստիկանություն

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img