• May 24, 2022

360 հազար դրամ՝ Ազգային ժողովի տարբերանշանով ստվարաթղթե բաժակների համար. խորհրդարանի ուշագրավ գնումները

360 հազար դրամ՝ Ազգային ժողովի տարբերանշանով ստվարաթղթե բաժակների համար. խորհրդարանի ուշագրավ գնումները

Ազգային ժողովի տարբերանշանով խորհրդարանում առկա թղթյա (ստվարաթղթե) բաժակները ձեռք են բերվել 20000 հատ՝ ընդհանուր 360000 դրամ արժեքով, ArmDaily.am-ին հայտնում են ԱԺ աշխատակազմից։

Մենք գրավոր հարցմամբ դիմել էինք օրենսդիր մարմնին՝ պարզելու, թե ԱԺ շենքի պատկերով ի՞նչ առարկաներ կան ԱԺ-ում և ամսական որքա՞ն գումար է ծախսվում այդ իրերը ձեռք բերելու համար։

ԱԺ աշխատակազմից մեզ հայտնում են, որ ստվարաթղթե բաժակները ձեռք են բերվել նիստերի սրահներում օգտագործելու համար։

Բացի բաժակներից, ԱԺ-ն ձեռք է բերել նաև խորհրդարանի պատկերով պատի եռափեղկ և սեղանի օրացույցներ, աշխատանքային օրագրեր և սեղանի աշխատանքային օրացույցներ՝ ընդհանուր 2079620 դրամ արժեքով։

https://armdaily.am/?p=179655&l=am/&push&utm_source=browser&utm_medium=rss_notification&utm_id=600128.1428312786