• September 22, 2022

31,6 մլն դրամ` Էկոնոմիկայի նախարարության 12 զուգարանները հիմնանորոգելու համար

31,6 մլն դրամ` Էկոնոմիկայի նախարարության 12 զուգարանները հիմնանորոգելու համար

ՀՀ կռավարությունը էկոնոմիկայի նախարարությանը ավելի քան 31.6 մլն դրամ գումար կտա՝ զուգարան նորոգելու համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ
նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցներ պետք է հիմնանորոգել, քանի որ խողովակաշարերը գտնվում են վատթարագույն վիճակում:

Բացի այդ, պարզվում է՝ յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար:
Ներկայումս կան սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում։

Այս նպատակով ձեռք է բերվել նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություն, ըստ որի շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 31 մլն 664 հազար 200 դրամ: