Կիրակի, 1 Հունիսի, 2025
31.1 C
Yerevan

3-4 դատավորի նկատմամբ վարույթ կա հարուցված․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«2022 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով։ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանից հետաքրքրվեցինք, թե որն է դատավորների ընդհանուր ժողով հրավիրելու նպատակը, եւ ինչ օրակարգով է այն անցկացվելու։

«Նպատակը գնահատման հանձնաժողովի անդամների ընտրվելն է, որովհետեւ գնահատման հանձնաժողովի անդամներից մեկը դատարանի նախագահ է նշանակվել, իսկ մյուսը, որը դատավոր անդամ էր ընտրված, նա էլ դատավոր է դարձել, ու մենք պետք է նոր անդամներ ընտրենք, քանի որ իրենք պաշտոնի բերումով այլեւս իրավասու չեն աշխատելու այդ հանձնաժողովում։ Նաեւ դեպարտամենտի տարեկան հաշվետվությունը կարող է քննարկվել»,- ասաց Չիչոյանը, ում այլ հարցեր եւս ուղղեցինք։

— Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք այն օրենսդրական փոփոխության վերաբերյալ, որ ԲԴԽ որոշումների բողոքարկումը տեղի է ունենալու դարձյալ Բարձրագույն դատական խորհրդում, ինչից շատ են դժգոհում փաստաբաններն ու դատավորները։

— Դա ընդամենը օրենսդրական նախաձեռնություն է, առաջարկ է, ԲԴԽ-ն քննարկել է, մենք որոշակի կետերի հետ կապված առարկություններն ուղարկել ենք արդարադատության նախարարություն, էս պահին մեկնաբանել չեմ կարող, որովհետեւ դեռ ընդունված չէ, դեռեւս նախագծի տեսքով է, որն արդարադատության նախարարությունն է ներկայացրել։ Վենետիկի հանձնաժողովի կողմից էլ ասվել է, որ խորհրդի որոշումն ինչ-որ մի տեղ պետք է բողոքարկվի, հիմա բողոքարկման ընթացակարգ են նախատեսում։

— Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը։

— Իմ կարծիքը, նաեւ ԲԴԽ անդամների կարծիքը, առանձին փաթեթներով ուղարկվել է արդարադատության նախարարին, բայց էս պահին չասեմ իմ կարծիքը։

— Փոփոխության նպատակն այն է, որ ԲԴԽ-ից դուրս ա՞յլ մարմին քննի բողոքները, թե՞ ԲԴԽ-ի ներսում դրա համար առանձին մարմին ստեղծվի։

— Չէ, ԲԴԽ-ի ներսում նաեւ բողոքարկող ինչ-որ մարմին լինի, ընդունենք՝ տասը հոգանոց անդամներից, օրինակի համար՝ չորսը քննեն, վեցը վիճակահանությամբ բողոքարկող մարմին դառնա։ Բայց էս պահին նախագիծը դեռ սաղմնային փուլում է՝ վերջնական չէ։

— Իսկ ԲԴԽ-ում այս պահին քանի՞ դատավորի նկատմամբ հարուցված վարույթ կա։

— Կոնկրետ թիվը չեմ կարող ասել, կարծեմ՝ 3-4։ Ուղարկել են, մենք մի անգամ նիստ ենք արել՝ նիստը չի կայացել դատավորների՝ արձակուրդում լինելու պատճառով, հետաձգվել է, սեպտեմբերի կեսերից հետո կշարունակվեն քննությունները։

— Ի դեպ, ՀԿ-ները եւս կարող են դիմել վարույթ հարուցող մարմնին՝ արդարադատության նախարարությանը, որ այս կամ այն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի։ Դուք ունե՞ք այնպիսի գործեր, որոնք հարուցվել են հենց ՀԿ-ների նախաձեռնությամբ։

— Մեզ ուղարկված բողոքներում բողոքող կողմը երեւում է՝ ով է, բայց էս պահին չեմ կարող պատասխանել, թե էդ երեք-չորս վարույթն ում բողոքի հիման վրա է հարուցվել։

— Իսկ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը վերջապես լիարժեք գործո՞ւմ է, քանզի ասացին՝ գործարկվել է, բայց դարձյալ խնդիրներ են առաջանում։

— Համակարգը գործում է, բայց ինչ-որ խնդիրներ կան՝ մանր-մունր, ծրագրավորողներն աշխատում են այդ ուղղությամբ, ընթացքում կկարգավորվեն։ Բայց էս պահի դրությամբ էլեկտրոնային համակարգն աշխատում է նորմալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img