• July 21, 2022

3 մլրդ 107 մլն դրամ՝ պարեկներին Toyota Fortuner գնելու համար

3 մլրդ 107 մլն դրամ՝ պարեկներին Toyota Fortuner գնելու համար

Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում կստեղծվեն ոստիկանության պարեկային ծառայություններ:

Չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է ձեռք բերել «Toyota Fortuner» մակնիշի 175 ավտոմեքենա՝ շուրջ 3 միլիարդ 107 միլիոն 500 հազար դրամ արժեքով։

«Բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 միավոր մեխանիկական և 130 միավոր ավտոմատ տուփով ավտոտրանսպորտային միջոց, համապատասխանաբար, 15 միլիոն 900 հազար դրամով ու 18 միլիոն 400 հազար դրամ գնման գներով», – կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը: