• March 29, 2019

24 անշարժ գույք, 1 մլրդ 912 մլն դրամ եւ գրեթե 1 մլն դոլար. Ավշարի Արայիկի ունեցվածքը

24 անշարժ գույք, 1 մլրդ 912 մլն դրամ եւ գրեթե 1 մլն դոլար. Ավշարի Արայիկի ունեցվածքը

ՀՀ նախկին` 6-րդ գումարման խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի մարտի 27-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Գրիգորյանը հայտարարագրել է 24 անշարժ գույք՝ 19 հողամաս, 1 առանձնատուն, 2 բնակարան, 1 հասարակական նշանակության շինություն եւ 1 ավտոտնակ: Որպես շարժական գույք Գրիգորյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա «VAZ 21213» մակնիշի:

Որպես արժեթուղթ Գրիգորյանը հայտարարագրել է 3 տարբեր չափերի բաժնետոմսեր: առաջինը՝ 66 մլն 521 դրամի չափով, իսկ մյուս 2 բաժնետոմսերը՝ 10-հազարական դրամի չափով:

Արայիկ Գրիգորյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 1 մլրդ 912 մլն դրամ եւ 985 հազար դոլար:

Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը Գրիգորյանն ունեցել է 130 հազար 250 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

© Armtimes.com